Ընդգծվել է ռուսաստանցիներին  Իրանի մշակութային հարստությունը ներկայացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i219480-Ընդգծվել_է_ռուսաստանցիներին_Իրանի_մշակութային_հարստությունը_ներկայացնելու_անհրաժեշտությունը
ՌԴ գիտության և կրթության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ այդ երկիրը պատրաստ է մշակութային փառատոններ անցկացնել՝ ռուսաստանցիներին Իրանի մշակութային կարողությունները ներկայացնելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2024 12:27 Asia/Tehran
  • Ընդգծվել է ռուսաստանցիներին  Իրանի մշակութային հարստությունը ներկայացնելու անհրաժեշտությունը

ՌԴ գիտության և կրթության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ այդ երկիրը պատրաստ է մշակութային փառատոններ անցկացնել՝ ռուսաստանցիներին Իրանի մշակութային կարողությունները ներկայացնելու նպատակով:

Երկու երկրները մշակութային ոլորտում երկարամյա համագործակցության պատմություն ունեն։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական  Մասուդ Ահմադվանդի հետ հանդիպմանը «Սիրիուս»  դաշնային տարածքի ղեկավար Ելենա Շմելյովան ասել է․ ««Սիրիուս» դաշնային գոտին պատրաստ է կազմակերպել  մշակութային փառատոններ ՝ Իրանի հնարավորությունները ներկայացնելու համար»։

Նշելով, որ Իրան-Ռուսաստան մշակութային հարաբերություններն այժմ բարձր մակարդակի վրա են, Շմելյովան հավելել է, որ անհրաժեշտ  է բացահայտել մշակութային ոլորտում երկու երկրների  տաղանդավոր երիտասարդներին։  Նա նաև ողջունել է Իրանի մասնակցությունը Ռուսաստանի հետ համատեղ մշակութային միջոցառումներին։

Ռուսաստանում ԻԻՀ դեսպանատան  մշակույթի խորհրդական Մասուդ Ահմադվանդը նույնպես ընդգծել է երկու երկրների միջև մշակութային, գեղարվեստական և  կրթական ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով երիտասարդ սերնդի լուրջ և արդյունավետ դերին, նա ասել է․ «Երիտասարդ սերնդի տաղանդների և կարողությունների ճանաչումը կարող է նպաստել Իրանի և Ռուսաստանի մշակութային նպատակների առաջխաղացմանը»:

 

Բանալի բառեր` Իրան-Ռուսաստան, մշակութային հարաբերություններ, Մշակութային կարողություններ, Ռուսաստանում ԻԻՀ դեսպանատան, մշակութային խորհրդական` Մասուդ Ահմադվանդ, Ռուսաստանի գիտության և կրթության խորհրդի ղեկավար`  Ելենա Շմելյովա