Իրանում գործում է անպտղության դեմ պայքարի աշխարհի լավագույն կենտրոնը
(last modified 2024-06-24T07:24:32+00:00 )
Հունիս 24, 2024 10:54 Asia/Tehran
  • Իրանում գործում է անպտղության դեմ պայքարի աշխարհի լավագույն կենտրոնը

Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի վերարտադրողական առողջության կենտրոնի ղեկավարն ասել է, որ երկրում գործում է անպտղության դեմ պայքարի աշխարհի լավագույն կենտրոնը։ Նա հավելել է, որ կենտրոնը հագեցած է ժամանակակից բոլոր սարքավորումներով և այնտեղ աշխատում են լավագույն մասնագետները, ինչի շնորհիվ մեծ թվով արտասահմանցիներ գալիս են Իրան՝ անպտղությունը բուժելու նպատակով։

Ամիր Ռեզա Աբեդին ասել է, որ «Ռոյան» կենտրոնն այսօր անպտղության բուժման ոլորտում աշխարհի 10 լավագույն կենտրոններից է։ Նա հավելել է, որ  բուժման առաջադեմ մեթոդների, լավագույն մասնագետների ու ցածր ծախսերի շնորհիվ, արաբական երկրներից, այդ թվում՝  Իրաքից ու Դուբայից, ինչպես նաև Թուրքիայից և Ադրբեջանից և նույնիսկ որոշ եվրոպական երկրներից, Իրան են այցելում զույգեր՝ անպտղության բուժման համար:

Տղամարդկանց անպտղության խնդիրները ներառում են լայն սպեկտր։ Իսկ ժամանակակից մեթոդներով այսօր կարելի է  բուժել և՛ կանանց և՛ տղամարդկանց անպղտությունը։

Պիտակ