Իրանում արհեստական ​​բանականության ազգային կազմակերպության հիմնադրման հետհաշվարկը սկսված է
https://parstoday.ir/hy/news/iran-i219666-Իրանում_արհեստական_բանականության_ազգային_կազմակերպության_հիմնադրման_հետհաշվարկը_սկսված_է
Pars Today - Գիտության, տեխնոլոգիայի և գիտելիքահենք տնտեսության գծով ԻԻՀ փոխնախագահն ասել է.- Իրանում արհեստական ​​բանականության ազգային կազմակերպության հիմնադրման հետհաշվարկը սկսված է։
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Հունիս 25, 2024 06:35 Asia/Tehran
  • Իրանում արհեստական ​​բանականության ազգային կազմակերպության հիմնադրման հետհաշվարկը սկսված է

Pars Today - Գիտության, տեխնոլոգիայի և գիտելիքահենք տնտեսության գծով ԻԻՀ փոխնախագահն ասել է.- Իրանում արհեստական ​​բանականության ազգային կազմակերպության հիմնադրման հետհաշվարկը սկսված է։

Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի անդամները օրերս հաստատել են Իրանի Իսլամական Հանրապետության արհեստական բանականության կազմակերպության հիմնադրման և ղեկավար խորհրդի ազգային փաստաթուղթը։
Ըստ Pars Today-ի՝ գիտության, տեխնոլոգիայի և գիտելիքահենք տնտեսության գծով ԻԻՀ փոխնախագահ՝ Ռուհոլլահ Դեհղանի Ֆիրուզաբադին սոցցանցի իր անձնական էջում գրել է.- Իրանում Արհեստական բանականության ազգային կազմակերպության հիմնադրման հետհաշվարկը սկսվելով, Իրանի նահատակ նախագահ՝ Էբրահիմ Ռայիսիի մտահոգությունը փարատվեց։

Իրանում արհեստական ​​բանականության ազգային կազմակերպության տնօրենի նշանակումը նախագահի պարտականությունն է, իսկ կազմակերպության տնօրենը նշանակվում է չորս տարով, սակայն այդ ժամկետը երկարաձգելու համար ոչ մի խոչընդոտ չկա։

Նշենք, որ արհեստական ​​ինտելեկտը հատուկ ծրագրավորմամբ մեքենա է, որը մտածում է մարդու նման և ունի մարդու վարքագիծը ընդօրինակելու ունակություն։

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ Իրանը համակարգչային գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտում ամենաառաջատար երկիրն է տարածաշրջանում և իսլամական աշխարհում։ Այս զարգացումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը և արևմտյան որոշ երկրներ պատժամիջոցներ են կիրառել Իրանի մի շարք գիտական ​​հաստատությունների նկատմամբ: