Վերջին երեք տարում Իրանի տնտեսությունն աճել է 9 անգամ
https://parstoday.ir/hy/news/iran-i219668-Վերջին_երեք_տարում_Իրանի_տնտեսությունն_աճել_է_9_անգամ
Pars Today- Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ վերջին երեք տարում Իրանի տնտեսությունն աճել է 9 անգամ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2024 07:17 Asia/Tehran
  • Վերջին երեք տարում Իրանի տնտեսությունն աճել է 9 անգամ

Pars Today- Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ վերջին երեք տարում Իրանի տնտեսությունն աճել է 9 անգամ։

Որոշակի ժամանակահատվածում նախորդ ժամանակահատվածի համեմատ տնտեսական ծառայությունների և ապրանքների արտադրության աճը կոչվում է տնտեսական աճ։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադռեզա Ֆարզինն ասել է, որ 2012-2020 թականներին (իրանական 1391 թվականից մինչև 1399 թվականի վերջը) Իրանի միջին տնտեսական աճը կազմել է ընդամենը կես տոկոս: Մինչդեռ Իրանի միջին տնտեսական աճը վերջին երեք տարում 2021- 2023 թվականներին (1400 թվականի երկրորդ կեսից մինչև 1402 թվական) աճել է մինչև 4,5 տոկոս։

Ֆարզինը հավելել է, որ Իրանի տնտեսական աճը վերջին երեք տարում 2,7 տոկոսով գերազանցել է 20 տարվա միջին ցուցանիշը։ Նաև Իրանի միջին տնտեսական աճն առանց նավթի վերջին երեք տարում 2000-ականների երկրորդ տասնամյակի համեմատ աճել է ավելի քան 3 անգամ, իսկ արդյունաբերության ոլորտն աճել է ավելի քան 9 անգամ։
Նաև կայուն կապիտալի ձևավորման աճը, որը 2000-ականների երկրորդ տասնամյակում եղել է մինուս 7,1%, վերջին երեք տարիներին հասել է պլյուս 6,4%-ի։

Վերջին տասնամյակների ընթացքում տնտեսական պատժամիջոցները զոռբա պետությունների համար դարձել են միջոց համաշխարհային ասպարեզում անկախ երկրների վրա ճնշում գործադրելու համար։
1990-ականների սկզբից Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և այլ զարգացած տնտեսություններ հարյուրավոր անգամներ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել այլ երկրների դեմ:

Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Իրանի ժողովրդի թշնամիները դաժան պատժամիջոցներ կիրառելով միշտ փորձել են հարվածել երկրի տնտեսությանը և ոչ մի արդյունաբերություն անմասն չի եղել այդ պատժամիջոցներից։