Հնդկաստանի տարբեր կուսակցությունների ընդհանուր ըմբռնումը Իրանի Չաբահար միջազգային նավահանգստի կարևորության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i219676-Հնդկաստանի_տարբեր_կուսակցությունների_ընդհանուր_ըմբռնումը_Իրանի_Չաբահար_միջազգային_նավահանգստի_կարևորության_մասին
Pars Today - Թեհրանում Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ Իրանի և Հնդկաստանի միջև բարեկամությունը շատ ամուր է, և յուրաքանչյուր մարդ, ով ստանձնում է իշխանությունն այս երկու երկրներում, այդ բարեկամության կողմնակիցն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2024 12:20 Asia/Tehran
  • Հնդկաստանի տարբեր կուսակցությունների ընդհանուր ըմբռնումը Իրանի Չաբահար միջազգային նավահանգստի կարևորության մասին

Pars Today - Թեհրանում Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ Իրանի և Հնդկաստանի միջև բարեկամությունը շատ ամուր է, և յուրաքանչյուր մարդ, ով ստանձնում է իշխանությունն այս երկու երկրներում, այդ բարեկամության կողմնակիցն է:

Թեհրանում Հնդկաստանի դեսպան Ռուդրա Գաուրավ Շրեսթն ի պատասխան այն հարցին, թե վերջերս Հնդկաստանում անցկացվեցին համընդհանուր ընտրություններ,  իսկ շուտով Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ,այս 2 ընտրություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ երկու երկրի հարաբերությունների վրա, ասել է,-Իրանի և Հնդկաստանի միջև բարեկամությունն այնքան ամուր է, որ երկու երկրներում  յուրաքանչյուր ոք, ով ստանձնում է իշխանությունը , այս բարեկամության կողմնակիցն է:

Pars Today-ի հաղորդման համաձայն՝ Գաուրավ Շրեստը հավելել է, որ Հնդկաստանում բոլոր քաղաքական կուսակցությունները  կողմ են Իրանի հետ հարաբերություններին, իսկ Իրանում այս երկրի իշխանությունները նույնպես ցանկանում են խթանել և ընդլայնել  երկու երկրների միջև հարաբերությունները։

Չաբահար նավահանգստի զարգացման  վերաբերյալ Իրանի և Հնդկաստանի միջև վերջերս կնքված  համաձայնագրի կապակցությամբ Թեհրանում Հնդկաստանի դեսպանն ասել է,- Շուրջ մեկ ամիս առաջ Իրանի և հնդկական ընկերության միջև պայմանագիր է կնքվել Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի կոնտեյներային տերմինալների և ընդհանուր ապրանքների  շահագործման վերաբերյալ։

«Ռուդրա Գաուրավ Շրեստ»-ն ընդգծելով, որ Իրանի Չաբահար նավահանգիստը շատ կարևոր է Հնդկաստանի համար, հավելել է, - Այս պայմանագրի համաձայն՝ Չաբահար նավահանգստում ներդրվել է մոտ 120 միլիոն դոլար։

Նա նաև անդրադառնալով Չաբահար նավահանգստի տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում Հնդկաստանի 250 միլիոն դոլարի ներդրմանը, հստակեցրել է, որ այս նավահանգստի ընդլայնումն ու զարգացումը կարևոր է նաև Հնդկաստանի համար։

Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգիստը իր ռազմավարական դիրքի և Կենտրոնական Ասիայի դեպի ծով ելք չունեցող երկրների՝ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի բաց ջրերին ամենամոտ հասանելիության բերումով, մեծ նշանակություն ունի Հնդկաստանի համար:

Հնդկաստանի պաշտոնյաներն ասում են, որ Իրանի Չաբահար նավահանգստով այս երկիրը հեշտությամբ կարող է միանալ Կենտրոնական Ասիային և Աֆղանստանին։

 

Բանալի բառեր. Իրան և Հնդկաստան, Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը Հնդկաստանի համար, Հնդկաստանը և Կենտրոնական Ասիան, Հնդկաստանը և Աֆղանստանը