Թեհրանն ու Մոսկվան ՌԴ-ից գազի մատակարարման պայմանագիր կստորագրեն
https://parstoday.ir/hy/news/iran-i219778-Թեհրանն_ու_Մոսկվան_ՌԴ_ից_գազի_մատակարարման_պայմանագիր_կստորագրեն
Մոսկվան և Թեհրանը պատրաստ են պայմանագիր կնքել ռուսական գազի մատակարարման համար։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հունիս 27, 2024 09:17 Asia/Tehran
  • Թեհրանն ու Մոսկվան ՌԴ-ից գազի մատակարարման պայմանագիր կստորագրեն

Մոսկվան և Թեհրանը պատրաստ են պայմանագիր կնքել ռուսական գազի մատակարարման համար։

Ինչպես հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին, իրենց երկրի ենթակառուցվածքները շուտով պատրաստ կլինեն ռուսական գազի ընդունման համար:

Երեկ «Գազպրոմի» ղեկավարը National Iranian Gas Company-ի հետ ռազմավարական հուշագիր է ստորագրել ՌԴ-ից Իրան գազի մատակարարումների կազմակերպման մասին:

Ավելի ուշ էներգետիկ համագործակցությունը հեռախոսով քննարկել են երկու երկրների ղեկավարները։ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ԻԻՀ նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերն ասել է, որ փաստաթուղթը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի տնտեսական զարգացման և Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունների խորացման համար:

Նշենք, որ պայմանագրի կնքումից հետո Իրանը կսկսի Ռուսաստանից գազ գնել, այնուհետև ավելի բարձր գնով արտահանել Իրաք, Թուրքիա և Պակիստան: Իրանում կարծում են, որ պայմանագիրը հսկայական նշանակություն կունենա երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի համար: