Իրանցի մարզուհին Ուզբեկստանի մայրցամաքային շրջագայության աթլետիկայի մրցումներում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը
Հունիս 29, 2024 13:38 Asia/Tehran
Ուզբեկստանում անցկացված մայրցամաքային շրջագայության աթլետիկայի մրցումներում իրանցի վազորդուհի Մարիամ Թուսին նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։
Ուզբեկստանում անցկացված մայրցամաքային շրջագայության աթլետիկայի միջազգային մրցաշարը Իրանի աթլետների վերջին մրցույթն էր Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր ստանալու համար։
Ինչպես հայտնում է Pars Today-ը, Ուզբեկստանում տեղի ունեցած աթլետիկայի մայրցամաքային մրցաշարի 200 մետր մրցավազքի եզրափակիչ փուլում իրանցի աթլետուհի Մարիամ Թուսին գրանցելով 23․83 վայրկյան ցուցանիշ, նվաճել է արծաթե մեդալ և արժանացել փոխչեմպիոնի կոչմանը։
Օրեր առաջ Թուսին Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել։