Թեհրանի քաղաքացիները հյուրընկալելու են Գազայի նահատակների ընտանիքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i219860-Թեհրանի_քաղաքացիները_հյուրընկալելու_են_Գազայի_նահատակների_ընտանիքներին
Թեհրանի քաղաքացիները առաջիկա օրերին հյուրընկալելու են Ալ-Աքսայի ճակատամարտում Գազայի նահատակների ընտանիքներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2024 13:55 Asia/Tehran
  • Թեհրանի քաղաքացիները հյուրընկալելու են Գազայի նահատակների ընտանիքներին

Թեհրանի քաղաքացիները առաջիկա օրերին հյուրընկալելու են Ալ-Աքսայի ճակատամարտում Գազայի նահատակների ընտանիքներին։

2023 թվականի  հոկտեմբերի 7-ից Միացյալ Նահանգների աջակցությամբ և միջազգային ու իրավապաշտպան կազմակերպությունների աչքի առաջ Իսրայելը հարձակվել է Գազայի վրա և ցեղասպանություն իրագործել այս տարածաշրջանում Պաղեստինի անպաշտպան ժողովրդի նկատմամբ, ինչը շարունակվում է առ այսօր։

Ըստ Parstoday-ի՝ Թեհրանի քաղաքացիները երկուշաբթի (հուլիսի 1-ին) հյուրընկալելու են Ալ-Աքսայի ճակատամարտում Գազայի նահատակների ընտանիքներին:

Առաջիկա օրերին Թեհրան են ժամանելու  Գազայի նահատակների մի շարք ընտանիքներ, որոնք տարածաշրջանի որոշ երկրների  միջոցով հեռացել են Գազայից։ 

Նշենք, որ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների սկզբից ի վեր նահատակվել է ավելի քան 37 հազար պաղեստինցի։