Իրանի բռնցքամարտի հավաքականը դարձել է Ասիայի չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i219920-Իրանի_բռնցքամարտի_հավաքականը_դարձել_է_Ասիայի_չեմպիոն
Ֆրանսիական բռնցքամարտի Իրանի թիմը հաղթել է Ինդոնեզիայում ընթացող ասիական մայրցամաքային մրցումների առաջնությունում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2024 06:10 Asia/Tehran
  • Իրանի բռնցքամարտի հավաքականը դարձել է Ասիայի չեմպիոն

Ֆրանսիական բռնցքամարտի Իրանի թիմը հաղթել է Ինդոնեզիայում ընթացող ասիական մայրցամաքային մրցումների առաջնությունում։

Սավատե բռնքամարտի մրցաշարը հյուրընկալել է Բանդունգ քաղաքը։ Մրցություններին մասնակցել են Իրանի, Ճապոնիայի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Չինական Թայբեյի, Բանգլադեշի, Հարավային Կորեայի և Ինդոնեզիայի թիմերը։ 

Ինչպես տեղեկացնում է Parstoday-ը, Իրանի հավաքականը նվաճել է Ասիայի չեմպիոնի տիտղոսը՝ նվաճելով 24 ոսկե, 14 արծաթե և 2 բրոնզե և ընդհանուր առմամբ 38 մեդալ։

Մրցաշարի կազմկոմիտեն Իրանի հավաքականին շնորհել է  Ասոտի և մարտական ոճի բռնցաքամարտերի ասիական լավագույն թիմի գավաթները։

Երկրորդից վեցերորդ տեղերը զբաղեցրել են Ինդոնեզիայի, Ուզբեկստանի, Ճապոնիայի, Չինական Թայբեյի և Հնդկաստանի թիմերը։