Իրանցի թենիսիստուհին դարձել է Ասիայի մրցաշարի չեմպիոն
Իրանցի Հանա Շաբանփուրը 14 տարեկանից ցածր տարիքային խմբում նվաճել է Ասիայի թենիսի մրցաշարի չեմպիոնի տիտղոսը։ Մրցաշարը հյուրընկալել է Ղազախստանը։
Pars Today-ի տեղեկացմամբ՝ մրցաշարի կանանց դիվիզիոնի եզրափակչում Հանա Շաբանփուրը 2-6 և 3-6 արդյունքներով հաղթել Թուրքմենստանի իր մրցակցին և նվաճել խաղերի այս փուլի չեմպիոնի տիտղոսը։
Երրորդ տեղը նվաճել է իրանցի մեկ այլ թենիսիստուհի Այլին Մոհամմադյան Ֆարդը՝ 2-1 հաշվով հաղթանակ տանելով ղազախ թենիսիստուհու նկատմամբ։
Տղաների բաժնում իրանցի Ռամտին Ռաֆեյը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։
Իսկ Իրանի Ալբորզ նահանգում անցկացվող World Tennis Tour մրցումների առաջին շաբաթվա վերջին օրը իրանցի Քիմիա Սաքիբ Թեհրանին 2։1 հաշվով հաղթել է թուրք թենիսիստուհուն և նվաճել չեմպիոնական տիտղոսը։