Իրանցի հետազոտողների կողմից կորալային խութերը պահպանելու համար արհեստական ​​սպունգի ստեղծում
https://parstoday.ir/hy/news/iran-i219964-Իրանցի_հետազոտողների_կողմից_կորալային_խութերը_պահպանելու_համար_արհեստական_սպունգի_ստեղծում
Parstoday- Իրանի Ամիր Քաբիրի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ հետազոտողներ, ոգեշնչվելով կենդանի օրգանիզմներից, արհեստական ​​սպունգ սարք են ստեղծել՝ կանխելու ջրային միջավայրում տիղմի նստվածքի առաջացումն ու աղտոտիչների կուտակումը, որը մաքրման ծախսերը նվազեցնելուց բացի, օգնելու է պահպանել կորալային խութերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2024 06:40 Asia/Tehran
  • Իրանցի հետազոտողների կողմից կորալային խութերը պահպանելու համար արհեստական ​​սպունգի ստեղծում

Parstoday- Իրանի Ամիր Քաբիրի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ հետազոտողներ, ոգեշնչվելով կենդանի օրգանիզմներից, արհեստական ​​սպունգ սարք են ստեղծել՝ կանխելու ջրային միջավայրում տիղմի նստվածքի առաջացումն ու աղտոտիչների կուտակումը, որը մաքրման ծախսերը նվազեցնելուց բացի, օգնելու է պահպանել կորալային խութերը։

Արևմտյան Ասիայի ավելի քան 14000 քառակուսի կիլոմետր տարածքը ծածկված է կորալային խութերով։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ծրագրի ղեկավար և Իրանի Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հետդոկտորական գիտաշխատող՝ Մասումե Հաշեմփուրն անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կորալային խութերի իրավիճակին, ասել է. -Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կորալային խութերի 65%-ը գտնվում է ոչնչացման վտանգի տակ, իսկ դրանցից ավելի քան 20%-ը կանգնած է կրիտիկական իրավիճակի առաջ։

Հաշեմփուրը հավելել է, որ մերձափնյա շրջաններում բնակավայրերի զարգացումը, շինարարության ավելացումը և դրանից բխող թափոնների կուտակումը, կոյուղաջրերի բացթողումը ծովերում, գետերի ճանապարհով տիղմերի նստվածքների արտանետումը ծովեր, նավթի և գազի արդյունահանումը, նավթատարների առաջացած աղտոտումը, ձկնորսության աճը, Երկիր մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը և որպես հետևանք, ծովերի և օվկիանոսների ջերմաստիճանի բարձրացումը, ինչպես նաև լուծված ածխաթթու գազի կոնցենտրացիայի բարձրացումը ջրերում, կոլորային խութերի առողջությանը սպառնացող գործոններից են համարվում։

Իրանցի այս հետազոտողը հայտարարել է, որ Իրանի Ամիր Քաբիրի համալսարանի մի խումբ հետազոտողներ իրականացրել են մի նախագիծ, որը կոչվում է խողովակային սպունգների աշխատանքի նմանակում և դրա ազդեցությունը ծովային միջավայրում տիղմի նստվածքների հոսքի և տեղափոխման հիդրոդինամիկայի վրա:

Նրա խոսքով, արհեստական ​​սպունգի սարքի նախագծումն ու կառուցումը ոգեշնչվել է բնական կենդանի օրգանիզմից, իսկ լաբորատոր և համակարգչային մոդելավորման ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել դրա լավ գործելակերպը տարբեր ծովային միջավայրերում։

Հաշեմփուրը հավելել է.- Ներկայումս շատ երկրներ պայքարում են կորալային խութերի ոչնչացման կամ նույնիսկ նավահանգիստների մուտքի ուղիների փակման դեմ, որոնցից ամենակարևորներն են Ավստրալիան և Չինաստանը, այնպես որ կարելի է օգտվել այս գաղափարից՝ ներքին և արտաքին առևտուրում։

 

Բանալի բառակապակցություններ՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը, Իրանի առաջընթացը, իրանցի հետազոտողները, ինչպիսի՞ն է Իրանի գիտական ​​վիճակը: