Զբոսաշրջային առաջարկներ Իրանի Սեմնան նահանգ մեկնելու համար․ Ամպային անտառներ, Մարսյան բլուրներ․․․
https://parstoday.ir/hy/news/iran-i219966-Զբոսաշրջային_առաջարկներ_Իրանի_Սեմնան_նահանգ_մեկնելու_համար_Ամպային_անտառներ_Մարսյան_բլուրներ
Pars Today- Իրանի Սեմնան նահանգում, բացի բնական տեսարժան վայրերից, որոնք հիմնականում ներառում են անապատային տարածքներ և աչք շոյող անտառներ, կան նաև բազմաթիվ պատմական վայրեր, որոնք չի կարելի անտեսել։
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Հուլիս 02, 2024 08:50 Asia/Tehran
  • Զբոսաշրջային առաջարկներ Իրանի Սեմնան նահանգ մեկնելու համար․ Ամպային անտառներ, Մարսյան բլուրներ․․․

Pars Today- Իրանի Սեմնան նահանգում, բացի բնական տեսարժան վայրերից, որոնք հիմնականում ներառում են անապատային տարածքներ և աչք շոյող անտառներ, կան նաև բազմաթիվ պատմական վայրեր, որոնք չի կարելի անտեսել։

Իրանի Սեմնան նահանգը գտնվում է Ալբորզ լեռնաշղթայի և Դաշտ Քևիրի միջև և ունի տաք և չոր կլիմա։ Pars Today-ի այս հոդվածում, կանդրադառնանք այս նահանգի զբոսաշրջային և պատմական նշանակությամբ որոշ տարածքներին։

Ամպային անտառներ

Իրանի Սեմնան նահանգի Շահրուդ քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվում է ամենահետաքրքիր ու երազկոտ բնական տեսարժան վայրերից մեկը, որը կոչվում է ամպային անտառ։ Այս անտառի տարածքը գնահատվում է մոտ 35 հազար հեկտար և այն հին հիրկանյան անտառների մի մասն է։ Այս տարածաշրջանի աշխարհագրության տարբերակիչ առանձնահատկությունը հանգեցրել է ամենաեզակի բնական երևույթներից մեկի ստեղծմանը, այն է՝ ամպերի հատումը անտառային ծառերի հետ։ Ոնց որ այս անտառի ծառերն այնքան բարձր են, որ երկինք են գնացել ու դրվել ամպերի արանքում։

Մի գեղեցիկ պատկեր Ամպային անտառից

Ռիգե Ջենի (Ջինների ավազաթումբ) անապատը

Անկասկած, Իրանի կենտրոնական անապատը, հատկապես Սեմնան նահանգում, շատ հետաքրքիր ու գեղեցիկ տարածք է անապատի սիրահարների համար։ Ռիգե Ջենի անապատը այն անապատներից է, որտեղ իր փափուկ ավազաթմբերի մեջ քայլելը շատ հաճելի է։ Նշենք, որ այս անապատի մի անկյունով անցնում է նաեւ Վարգի գետի մի փոքր հատվածը, որն ավելացնում է նրա անապատային տեսարանի գեղեցկությունը։ Ինչ վերաբերում է այս անապատի անվանակոչման պատճառներին, ապա կարելի է ասել, որ դրա անանցանելիության, ինչպես նաև տարօրինակ ձայներ առաջացնող ուժեղ քամիների պատճառով, շրջակա տարածքների բնակիչներն այս տարածքը կոչում են Ռիգե Ջենի  (Ջինների ավազաթումբ) անապատ։

Ռիգե Ջենի (Ջինների ավազաթումբ) անապատը

Բայազիդ Բասթամիի պատմական հավաքածուն

Բասթամը Իրանի հնագույն քաղաքներից է, որը գտնվում է Իրանի Սեմնան նահանգի Շահրուդ քաղաքում։ Այս քաղաքի պատմական շինությունները միշտ գրավել են իրանցի և նույնիսկ արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությունը։ Բայազիդ Բասթամի պատմական հավաքածուն ընդգրկում է Բասթամի բազմաթիվ հնագույն և պատմական կոթողներ: Այս հավաքածուի աշխատանքների մեծ մասը վերաբերում է սելջուկյան դինաստիային հաջորդած ժամանակաշրջանին՝ մոտ 10 դար առաջ։ Այս համալիրի ամենանշանավոր պատմական շենքը կարելի է համարել Սուլթան Ալ-Արեֆին անունով հայտնի Բայազիդ Բասթամիի դամբարանը (հիջրեթի 3-րդ դար)։ Իրանցի այս նշանավոր միստիկի դամբարանից բացի, այս հսկայական և արժեքավոր պատմական համալիրի մյուս մասերից են Բայազիդի խանղահը (խանակա, սուֆիների հյուրատուն) , Սեֆյանների սյունասրահը, Մոհամմեդի իմամզադեի դամբարանը, Բասթամիի մինարեթը և Քաշանեի աշտարակը:

Բայազիդ Բասթամիի պատմական հավաքածուն

Մարսյան բլուրներ

Իրանի Սեմնան նահանգի Դամղանի Մարսյան բլուրները բնական և բնապահպանական առանձնահատկությունների տեսանկյունից չափազանց նման են Մարս մոլորակին։ Այս բլուրների տարածքը ՆԱՍԱ-ն գրանցել է որպես տիեզերական զբոսաշրջության պարկ, և դա հանգեցրել է օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրության։ Բնական երևույթ համարվող այս դիտարժան բլուրներն իրենց հատուկ հանքային աղերի առկայության պատճառով ունեն կարմիր գույն և հիշեցնում են Մարս մոլորակի կարմիր բլուրները։