ԱՄՆ-ն շարունակում է ոտնահարել իրանցիների մարդու իրավունքները
https://parstoday.ir/hy/news/iran-i220014-ԱՄՆ_ն_շարունակում_է_ոտնահարել_իրանցիների_մարդու_իրավունքները
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ամերիկյան ռազմանավի կողմից իրանական մարդատար օդանավի խոցման տարելիցի կապակցությամբ ուղերձում ասել է․ «ԱՄՆ-ն շարունակում է ոտնահարել իրանցիների մարդու իրավունքները»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2024 07:20 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է ոտնահարել իրանցիների մարդու իրավունքները

ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ամերիկյան ռազմանավի կողմից իրանական մարդատար օդանավի խոցման տարելիցի կապակցությամբ ուղերձում ասել է․ «ԱՄՆ-ն շարունակում է ոտնահարել իրանցիների մարդու իրավունքները»։

1988 թվականի հուլիսի 3-ին ամերիկյան Vincennes ռազմանավից արձակված հրթիռները խոցեցին իրանական մարդատար օդանավը, որի հետևանքով բոլոր 290 ուղևորներն, այդ թվում՝ 66 երեխա և 53 կին, զոհվեցին։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ Ալի Բաղերի Քանին X –ում հրապարակված ուղերձում նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի մարդու իրավունքների ոտնահարումը շարունակվում է տարբեր ձևերով, այդ թվում՝ դաժան պատժամիջոցների կիրառմամբ։ 

Նշելով, որ Գազայում Սիոնիստական ռեժիմի գործողություններում ակնհայտ է ամերիկյան մարդու իրավունքների նշանակությունն Ալի Բաղերի Քանին հավելել է, որ այսօր Պաղեստինը բռնազավթած ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունն այդ երկրի ղեկավարների ցեղասպանություն և կոտորածի, սովի, օկուպացիայի և ավերածությունների  քաղաքականության գրքի հերթական արյունալի էջն է։   
Նշելով, որ տարբեր երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության հետևանքով այդ երկիրն այսօր աշխարհում մարդու իրավունքների ամենակարեւոր ոտնահարողներից մեկն է, Բաղերի Քանին հավելել է․ «Միակողմանի գործողությունները, պատժամիջոցների կիրառումը և համապարփակ և անվերապահ աջակցությունը Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությանն ու հանցագործություններին, մարդու իրավունքների դեմ ուղղված ամենաաղետալի գործողություններից են, որ մինչ այժմ  կատարել է ԱՄՆ-ն»։

Նա նշել է, որ Իրանն ամուր կանգած է այս հանցագործությունների դեմ, չնայած  բոլոր ճնշումներին։