Իրանն աշխարհի առաջատար երկրների թվում է օրգանների փոխպատվաստման ոլորտում
ԻԻՀ առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության պաշտոնյան ասել է․ «Իրանն աշխարհի առաջատար երկրների թվում է օրգանների փոխպատվաստման ոլորտում»։
Վերջին տվյալներով՝ 2023 թվականին Իրանում կատարվել է 1121 օրգանի նվիրատվություն։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Սեյեդ Հաշեմ Դարյաբարին ասել է, որ ներկայումս երկրում գործում է երիկամի փոխպատվաստման 28, լյարդի փոխպատվաստման 13, սրտի փոխպատվաստման 10, թոքերի փոխպատվաստման 3 և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման 5, բարակ աղիքների փոխպատվաստման 1 և հյուսվածքների և օրգանների տրամադրման 22 կենտրոն։
Նա հավելել է, որ Իրանում գործում է 1100 հիվանդանոց, որտեղ կա 165 հազար հիվանդանոցային մահճակալ, 60 հազար բժիշկ, 90 հազար ընդհանուր բժիշկ և 33 հազար բժշկական կենտրոն։
Իրանի առողջապահության, բժշկության և բժշկական կրթության նախարարության պաշտոնյան ներկայացրել է նաև քաղցկեղի դեմ պայքարի համալիր ծրագիրը, հավելելով, որ ներկայումս Իրանում 290 բժշկական կենտրոններ ծառայություններ են մատուցում օտարերկրյա հիվանդների, որոնց 56%-ը բուժվում են մասնավոր, իսկ 44%-ը՝ պետական կենտրոններում։
Դարյաբարին նշել է, որ Իրանում կիրառվում են անպտղության բուժման տարբեր մեթոդներ, ինչը կարող է դրական ազդել առողջապահական նպատակներով երկիր այցելող զբոսաշրջիկներին ծառայությունների մատուցելու վրա։
Կարևորելով օրինական ձևով հիվանդների տեղափոխումն իրենց երկրից Իրան, նա հավելել է. «Անցյալ տարի ավելի քան 1 միլիոն 800 հազար զբոսաշրջիկ այցելել է Իրան բժշկական ծառայություններ ստանալու նպատակով։