Իրանն աշխարհի առաջատար երկրների թվում է օրգանների փոխպատվաստման ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i220022-Իրանն_աշխարհի_առաջատար_երկրների_թվում_է_օրգանների_փոխպատվաստման_ոլորտում
ԻԻՀ առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության պաշտոնյան ասել է․ «Իրանն աշխարհի առաջատար երկրների թվում է օրգանների փոխպատվաստման ոլորտում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2024 12:15 Asia/Tehran
  • Իրանն աշխարհի առաջատար երկրների թվում է  օրգանների փոխպատվաստման ոլորտում

ԻԻՀ առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության պաշտոնյան ասել է․ «Իրանն աշխարհի առաջատար երկրների թվում է օրգանների փոխպատվաստման ոլորտում»։

Վերջին տվյալներով՝ 2023 թվականին Իրանում կատարվել է 1121 օրգանի նվիրատվություն։
 Pars Today-ի հաղորդմամբ՝ Սեյեդ Հաշեմ Դարյաբարին ասել է, որ ներկայումս երկրում գործում է երիկամի փոխպատվաստման 28, լյարդի փոխպատվաստման 13, սրտի փոխպատվաստման 10, թոքերի փոխպատվաստման 3 և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման 5,  բարակ աղիքների փոխպատվաստման 1 և հյուսվածքների և օրգանների տրամադրման 22 կենտրոն։

Նա հավելել է, որ Իրանում գործում է 1100 հիվանդանոց, որտեղ կա 165 հազար հիվանդանոցային մահճակալ, 60 հազար  բժիշկ, 90 հազար ընդհանուր բժիշկ և 33 հազար բժշկական կենտրոն։

Իրանի առողջապահության, բժշկության և բժշկական կրթության նախարարության պաշտոնյան ներկայացրել է նաև քաղցկեղի դեմ պայքարի համալիր ծրագիրը, հավելելով, որ ներկայումս Իրանում 290 բժշկական կենտրոններ ծառայություններ են մատուցում օտարերկրյա հիվանդների, որոնց 56%-ը բուժվում են մասնավոր, իսկ 44%-ը՝ պետական  կենտրոններում։

Դարյաբարին նշել է, որ Իրանում կիրառվում են անպտղության բուժման տարբեր մեթոդներ, ինչը կարող է դրական ազդել առողջապահական նպատակներով երկիր այցելող զբոսաշրջիկներին ծառայությունների մատուցելու վրա։ 

Կարևորելով օրինական ձևով  հիվանդների տեղափոխումն իրենց երկրից Իրան, նա հավելել է. «Անցյալ տարի ավելի քան 1 միլիոն 800 հազար զբոսաշրջիկ այցելել է Իրան բժշկական ծառայություններ ստանալու  նպատակով։