Թեհրանում մեկնարկել է ահաբեկչության դեմ պայքարի թեմայով  AALCO կոնֆերանսը  
https://parstoday.ir/hy/news/iran-i220024-Թեհրանում_մեկնարկել_է_ահաբեկչության_դեմ_պայքարի_թեմայով_aalco_կոնֆերանսը
ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում  մեկնարկել է Ասիական աֆրիկյան խորհրդատվական իրավական կազմակերպության (AALCO) տարածաշրջանային համաժողովը՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին և կանխարգելմանը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 03, 2024 12:23 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է ահաբեկչության դեմ պայքարի թեմայով  AALCO կոնֆերանսը  

ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում  մեկնարկել է Ասիական աֆրիկյան խորհրդատվական իրավական կազմակերպության (AALCO) տարածաշրջանային համաժողովը՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին և կանխարգելմանը։

 Pars Today-ի հաղորդմամբ՝ երկօրյա հանդիպմանը ելույթ կունենան AALCO-ի, ՄԱԿ-ի, ՇՀԿ-ի, Աֆրիկյան միության և AALCO անդամ որոշ երկրների փորձագետներ:

Համաժողովի շրջանակներում տեղի կունենա չորս քննարկում՝ «Ահաբեկչության դեմ պայքար և կանխարգելում․ տեսությունից գործողություն», «Միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների դերը ահաբեկչության կանխարգելման և հակազդման գործում», «Ահաբեկչության հետ կապված կառավարությունների և անհատների պատասխանատվությունը» և «Տարածաշրջանային համագործակցություն՝ ահաբեկչության դեմ պայքարի և կանխարգելման գործում» թեմաներով։

AALCO-ն ունի 48 անդամ Ասիա և Աֆրիկա մայրցամաքներից։ Կարևորագույն անդամներն են Եգիպտոսը, Չինաստանը, Հնդկաստանը, Գանան, Ինդոնեզիան, Իրաքը, Իրանը, Ճապոնիան, Մալայզիան, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Սիրիան, Թուրքիան։