Հերկուլեսի արձանից մինչև ջրի աստվածուհու տաճար/ Իրանի Քերմանշահի զբոսաշրջային վայրերը
Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում կան մեծ թվով հանգստի և զբոսաշրջային տեսարժան վայրեր ու պատմական հուշարձաններ։
Նահանգը, համանուն կենտրոնով, հյուսիսից սահմանակից է Քուրդիստան նահանգին, հարավից՝ Լոռեստան և Իլամ նահանգներին, արևելքից՝ Համադանին, արևմուտքից՝ Իրաքին։
Ստորև կներկայացնենք նահանգի զբոսաշրջային վայրերից մի քանիսը։
Բեհիսթունյան արձանագրություն
Բեհիսթուն լեռը, որի վրա գտնվում է Բեհիսթունյան արձանագրությունը, գտնվում է Քերմանշահ քաղաքից 30 կիլոմետր հյուսիս-արևելք։
Տարածքը կազմում է 1650 հեկտար։ Այստեղ կա ավելի քան 28 ժայռապատկեր։ Դրանցից մի քանիսը ներառված են ՅՈՒԵՆՍԿՕ-ի պատմաշակութային հուշարձանների ցանկում։
Թաղ է Բոստան
Թաղ է Բոստան ժայռաքանդակների համալիր, որը վերաբերվում է Իրանում Սասանյանների դինաստիայի դարաշրջանին: Համալիրը գտնվում է Իրանի Քերմանշահ քաղաքում։ Ռելիեֆները փորագրված են Զագրոսի լեռնաշղթայի ժայռերից մեկի վրա։ Ենթադրվում է, որ Թաղ է Բոստանի առաջին ռելիեֆը քանդակվել է ավելի քան 1700 տարի առաջ:
Փորագրությունները, որոնք Սասանյան շրջանի պարսկական քանդակագործության պահպանված լավագույն նմուշներից են, ներառում են Արդաշիր II-ի (379–383) և Շապուր III-ի (383–388) թագադրության պատկերները։ Սասանյան շրջանի այլ խորհրդանիշների նման, Թաղ է Բոստանի փորագրություններն ընդգծում են ուժը, փառքը, պատիվը, արքունիքի անսահման իշխանությունը ու մարտական ոգին:
Տարածքում կա աղբյուր, որն ունի մաքուր ու հաճելի ջուր և կրկնակի գեղեցկություն է հաղորդել շրջապատին։
Ջրաշուշանների լիճ
Ջրաշուշանների լիճը գտնվում է Սարաբ գյուղի ծայրամասում՝ Քերմանշահից 20 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Լճում աճող ջրաշուշանները գրավում են մեծ թվով լուսանկարիչների։
Անահիտայի տաճար
Անահիտայի տաճարը Քերմանշահ նահանգի Քանգավար քաղաքի տեսարժան վայրերից է, որը հայտնի է որպես Իրանի երկրորդ ամենամեծ քարե շինությունը Թախտե Ջամշիդից հետո։
Ըստ պատմական փաստաթղթերի՝ Իրանի ազգային հուշարձանների ցանկում հայտնված այս շենքը թվագրվում է Աքեմենյան, Աշքանյան և Սասանյան երեք ժամանակաշրջաններով։ Թեև ոմանք կարծում են, որ այս տաճարը կառուցվել է ջրի աստվածուհի Անահիտային պատվին։ Իսկ մեկ այլ խումբ նշում է, որ այն Սասանյան ժամանակաշրջանի թագավոր Խոսրո Փարվիզի ժամանակաշրջանին պատկանող կիսակառույց պալատ է։
Հաջ Շահբազ Խան բաղնիք
Իրանի ազգային հուշարձանների ցանկում է ներառված նաև Հաջ Շահբազ խանի բաղնիքը։ Մանուչեր խան Բիգլեր բեգի որդին՝ Հաջ Շահբազ խանը Ղաջարների ժամանակաշրջանում Քերմանշահի մեծամեծներից էր։ Նա Քերմանշահի գլխավոր թաղամասերում կառուցել է երկու հասարակական բաղնիք, ինչն այն ժամանակ համարվում էր մեծ ծառայություն այս քաղաքի բնակիչներին։
Հաշիլան ջրաճահիճ
Հաշիլան ջրաճահիճը Քերմանշահ նահանգի հազարավոր հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է նահանգի Ալհիարխանի գյուղում։ Այն ունի մոտ 110 փոքր ու մեծ կղզյակ, որոնց մեկ մասն բայց անձրևների ժամանակ տակ է անցնում։
Ղուրի Ղալե քարանձավը
Ղուրի Ղալե քարանձավն ունի 65 միլիոն տարվա պատմություն։ Այն Արևմտյան Ասիայի պատմական ջրային ամենամեծ քարանձավնց է։ Քարանձավը նախկինում եղել է քարե դարի որսորդների ապաստարանը։ Այնտեղից հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն իրեր։ Քորիկալա քարանձավ, Ասիայի ամենամեծ քարանձավը։