Հերկուլեսի արձանից մինչև ջրի աստվածուհու տաճար/ Իրանի Քերմանշահի զբոսաշրջային վայրերը
https://parstoday.ir/hy/news/iran-i220026-Հերկուլեսի_արձանից_մինչև_ջրի_աստվածուհու_տաճար_Իրանի_Քերմանշահի_զբոսաշրջային_վայրերը
Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում կան մեծ թվով հանգստի և զբոսաշրջային տեսարժան վայրեր ու պատմական հուշարձաններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2024 13:01 Asia/Tehran
  • Հերկուլեսի արձանից մինչև ջրի աստվածուհու տաճար/ Իրանի Քերմանշահի զբոսաշրջային վայրերը

Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում կան մեծ թվով հանգստի և զբոսաշրջային տեսարժան վայրեր ու պատմական հուշարձաններ։

Նահանգը, համանուն կենտրոնով, հյուսիսից սահմանակից է Քուրդիստան նահանգին, հարավից՝  Լոռեստան և Իլամ նահանգներին, արևելքից՝  Համադանին, արևմուտքից՝ Իրաքին։ 
Ստորև կներկայացնենք նահանգի զբոսաշրջային վայրերից մի քանիսը։   

 

Բեհիսթունյան արձանագրություն 

Բեհիսթուն լեռը, որի վրա գտնվում է Բեհիսթունյան արձանագրությունը, գտնվում է Քերմանշահ քաղաքից 30 կիլոմետր հյուսիս-արևելք։ 
Տարածքը կազմում է 1650 հեկտար։ Այստեղ կա ավելի քան 28  ժայռապատկեր։ Դրանցից մի քանիսը ներառված են ՅՈՒԵՆՍԿՕ-ի պատմաշակութային հուշարձանների ցանկում։

Բեհիսթունյան արձանագրություն 
Հերկուլեսի արձանը 

 

Թաղ է Բոստան 

Թաղ է Բոստան ժայռաքանդակների համալիր, որը վերաբերվում է Իրանում Սասանյանների դինաստիայի դարաշրջանին: Համալիրը գտնվում է Իրանի Քերմանշահ քաղաքում։ Ռելիեֆները փորագրված են Զագրոսի լեռնաշղթայի ժայռերից մեկի վրա։ Ենթադրվում է, որ Թաղ է Բոստանի առաջին ռելիեֆը քանդակվել է ավելի քան 1700 տարի առաջ:

Փորագրությունները, որոնք Սասանյան շրջանի պարսկական քանդակագործության պահպանված լավագույն նմուշներից են, ներառում են Արդաշիր II-ի (379–383) և Շապուր III-ի (383–388) թագադրության պատկերները։ Սասանյան շրջանի այլ խորհրդանիշների նման, Թաղ է Բոստանի փորագրություններն ընդգծում են ուժը, փառքը, պատիվը, արքունիքի անսահման իշխանությունը ու մարտական ոգին:
Տարածքում կա աղբյուր, որն ունի մաքուր ու հաճելի ջուր և կրկնակի գեղեցկություն է հաղորդել շրջապատին։  

Թաղ է Բոստան 

 

Ջրաշուշանների լիճ 

Ջրաշուշանների լիճը գտնվում է Սարաբ  գյուղի ծայրամասում՝ Քերմանշահից 20 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Լճում աճող ջրաշուշանները գրավում են մեծ թվով լուսանկարիչների։

Ջրաշուշանների լիճը 


Անահիտայի տաճար 

Անահիտայի տաճարը Քերմանշահ  նահանգի Քանգավար քաղաքի տեսարժան վայրերից է, որը հայտնի է որպես Իրանի երկրորդ ամենամեծ քարե շինությունը Թախտե Ջամշիդից հետո։

Ըստ պատմական փաստաթղթերի՝ Իրանի ազգային հուշարձանների ցանկում հայտնված այս շենքը թվագրվում է Աքեմենյան,  Աշքանյան և  Սասանյան երեք ժամանակաշրջաններով։ Թեև ոմանք կարծում են, որ այս տաճարը կառուցվել է   ջրի աստվածուհի Անահիտային պատվին։ Իսկ մեկ այլ խումբ նշում է, որ այն Սասանյան ժամանակաշրջանի թագավոր  Խոսրո Փարվիզի ժամանակաշրջանին պատկանող կիսակառույց պալատ է։

Անահիտայի տաճարը

 

Հաջ Շահբազ Խան բաղնիք 

Իրանի ազգային հուշարձանների ցանկում  է ներառված նաև Հաջ Շահբազ խանի բաղնիքը։ Մանուչեր խան Բիգլեր բեգի որդին՝ Հաջ Շահբազ խանը Ղաջարների ժամանակաշրջանում  Քերմանշահի մեծամեծներից էր։ Նա Քերմանշահի գլխավոր թաղամասերում կառուցել է երկու հասարակական բաղնիք, ինչն այն ժամանակ համարվում էր մեծ ծառայություն այս քաղաքի բնակիչներին։

Հաջ Շահբազ Խան բաղնիք 

 

Հաշիլան ջրաճահիճ

Հաշիլան ջրաճահիճը Քերմանշահ նահանգի հազարավոր հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է   նահանգի Ալհիարխանի գյուղում։ Այն ունի մոտ 110   փոքր ու մեծ կղզյակ, որոնց մեկ մասն  բայց անձրևների ժամանակ   տակ է անցնում։

Հաշիլան ջրաճահիճ

 

Ղուրի Ղալե քարանձավը

Ղուրի Ղալե քարանձավն ունի 65 միլիոն տարվա պատմություն։ Այն  Արևմտյան Ասիայի պատմական ջրային ամենամեծ քարանձավնց է։ Քարանձավը նախկինում եղել է քարե դարի որսորդների ապաստարանը։ Այնտեղից հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն իրեր։ Քորիկալա քարանձավ, Ասիայի ամենամեծ քարանձավը։

Ղուրի Ղալե քարանձավը