Այսօր Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավի վերջին օրն է
Հուլիս 03, 2024 14:14 Asia/Tehran
Այսօր Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավի վերջին օրն է։
Առաջին փուլում, որը կայացավ անցած ուրբաթ, ամենաշատ թվով ձայները ստացան Մասուդ Փեզեշկյանը և Սաիդ Ջալիլին։ Սակայն նրանցից ոչ մեկը չստացավ 50% + 1 ձայն։
Երկրորդ փուլը տեղի կունենա ուրբաթ օրը։
Այսօր Քերմանշահ կատարած իր այցի ժամանակ Փեզեշկյանը հանդիպել է իր համախոհների հետ, ապա մեկնել Ուրմիա։

Ջալիլին նույնպես մեկնել է Քերմանշահ, որտեղ հանդիպել է իր կողմնակիցներին։
Ընտրական օրենքի համաձայն՝ հինգշաբթի, ժամը 08:00-ից, արգելվում է նախընտրական գովազդը։