Ռուսաստանն աջակցում է Իրանին․ Պուտինը` ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի հայտի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i220074-Ռուսաստանն_աջակցում_է_Իրանին_Պուտինը_ԵԱՏՄ_ին_կից_դիտորդի_կարգավիճակի_հայտի_մասին
Ռուսաստանն աջակցում է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Իրանի հայտին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 04, 2024 09:51 Asia/Tehran
  • Ռուսաստանն աջակցում է Իրանին․ Պուտինը` ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի հայտի մասին

Ռուսաստանն աջակցում է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Իրանի հայտին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահն այսօր Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է անցկացրել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ:

«Կազմակերպության անդամ պետությունները դիտարկում են ԵԱՏՄ-ին կից դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու` Իրանի հայտը։ Մենք մեր կողմից աջակցում ենք ձեզ, անկասկած», - ասել է Պուտինը Մոհբերի հետ բանակցությունների ընթացքում։

ՌԴ նախագահը նշել է, որ տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը կնպաստի նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը: