Իրանցիները ջերմորեն դիավորել են Գազայի նահատակների ընտանիքներին/ Լուսանկարներ
(last modified Thu, 04 Jul 2024 12:01:22 GMT )
Հուլիս 04, 2024 15:31 Asia/Tehran
  • Իրանցիները ջերմորեն դիավորել են Գազայի նահատակների ընտանիքներին
    Իրանցիները ջերմորեն դիավորել են Գազայի նահատակների ընտանիքներին

Parstoday-Թեհրանում մեծ թվով իրանցիների մասնակցությամբ կայացել է «Փոթորկի աջակիցները» խորագրով  Գազայի նահատակների մի խումբ ընտանիքների ու հարազատների դիմավորման արարողությունը։

Երեքշաբթի երեկոյան Թեհրանի քաղաքացիները վանկարկելով մահ Իսրայելին, մահ Ամերիկային կարգախոսները և բարձրացնելով Դիմադրության ճակատի դրոշները, ջերմորեն դիմավորեցին Գազայի նահատակների մի խումբ ընտանիքներին։

Parstoday-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի երեկոյան Թեհրանի «Աբբաս Աբադ» զբոսաշրջային տարածքում Գազայի նահատակների մի խումբ ընտանիքների ներկայությամբ բարձրացվել է Պաղեստինի ամենամեծ դրոշը։

Լուսանկարներ այս արարողությունից․ 

 

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը զանգվածային սպանություն է սկսել Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին անպաշտպան և ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ։

Ըստ վերջին հաղորդումների՝ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետեւանքով ավելի քան 37 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 85 հազարը՝ վիրավորվել։

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝  Բրիտանիայի գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից հրեաների պաղեստինյան երկիր ներգաղթի միջոցով , և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին բնաջնջնելու և նրա բնօրրան-երկրին տիրանալու համար։

Մի շարք երկրներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավորությամբ  համարվում են Իսրայելի գաղութատիրական ռեժիմի լուծարման և  հրեաների՝  իրենց  իսկական երկրներ  վերադարձի  լուրջ կողմնակիցներ։ 

Բանալի բառեր՝ Իրան և Պաղեստին, Գազայի պատերազմ, Իսրայելի հանցագործություններ, փոթորկի աջակիցներ