«Նոճու ստվերում» կարճամետրաժ ֆիլմն առաջադրվել է IN THE PALACE միջազգային կինոփառատոնի մրցանակին
Հոսեյն Մոլայեմիի և Շիրին Սոհանիի «Նոճու ստվերում» անիմացիոն ֆիլմն առաջադրվել է IN THE PALACE միջազգային կինոփառատոնի մրցանակի համար։ Այս փառատոնը հաստատված է «Օսկարի» կողմից։
«Նոճու ստվերում» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն արտադրվել է Իրանի մանուկների ու դեռահասների զարգացման կենտրոնի կողմից։
Հղում անելով կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնին, Pars Today-ը հայտնում է, որ IN THE PALACE-ը կարճամետրաժ ֆիլմերի ոլորտում աշխարհի ամենահին և կարևորագույն կինոփառատոններից է։ Այն կայանում է ամեն տարի՝ «Մրցութային ֆիլմեր» և «Ուսանողական ֆիլմեր» բաժիններում։
Փառատոնի շրջանակներում ներկայացվում են վավերագրական, անիմացիոն և փորձարարական կարճամետրաժ ֆիլմեր։ Իսկ եզրափակիչ արարողության ժամանակ հաղթողները ստանում են դրամական պարգևներ։
Ավելի վաղ «Նոճու ստվերում» անիմացիան արժանացել է Իսպանիայի Animayo 19-րդ փառատոնի գլխավոր մրցանակին և ընդգրկվել 2025 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում։
Ֆիլմն արժանացել է նաև տասնյակ ներքին ու արտասահմանյան կինոփառատոնների մրցանակներին։ Այն պատմում է մի նավապետի մասին, ով ապրում է ծովափին, իր դստեր հետ։ Նա ունի հետտրավմատիկ սթրեսային խանգարում։
IN THE PALACE կարճամետրաժ ֆիլմերի 21-րդ միջազգային փառատոննն անցկացվում է հունիսի 29-ից հուլիսի 6-ը՝ Բուլղարիայում։
Իրանն անիմացիայի ասպարեզ է մտել 70-ականներին և այսօր ոլորտի ակտիվ երկրներից է։
Բանալի բառեր՝ իրանական անիմացիա, նոճու ստվերում, կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն, միջազգային մրցանակ, մրցանակի թեկնածուներ