Մեծ սատանան» այլ նպատակներ է հետապնդում. Իրանի դեսպանը՝ տարածաշրջանում ԱՄՆ քայլերի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i220110-Մեծ_սատանան_այլ_նպատակներ_է_հետապնդում._Իրանի_դեսպանը_տարածաշրջանում_ԱՄՆ_քայլերի_մասին
ԱՄՆ–ն տարածաշրջանում իր ներկայությունն ակտիվացնելով` այլ նպատակներ է հետապնդում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 05, 2024 08:18 Asia/Tehran
  • Մեծ սատանան» այլ նպատակներ է հետապնդում. Իրանի դեսպանը՝ տարածաշրջանում ԱՄՆ քայլերի մասին

ԱՄՆ–ն տարածաշրջանում իր ներկայությունն ակտիվացնելով` այլ նպատակներ է հետապնդում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք չենք վստահում ԱՄՆ–ին։ Կարծում ենք, որ երբ «մեծ սատանան» մտնում է տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում ՝ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության և անվտանգության ձգտման վրա հիմնվելու փոխարեն»,– ասաց նա։

Դեսպանը հավելեց, որ եթե ԱՄՆ–ն ցանկանում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններից հանել այլ երկրներին, ապա նա ամենևին ինքնանպատակ չէ։

«Մենք ուզում ենք , որ համապարփակ խաղաղություն լինի։ Ցավոք սրտի, այդ «մեծ սատանան»` ԱՄՆ–ն իր նպատակներին հասնելու համար օգտագործում է տարբեր գործիքներ։ Հաշվի առնելով «մեծ սատանայի» հարցում առկա փորձը՝ մենք շատ թերահավատ ենք նրանց կողմից հնչող կարծիքների և հայտարարությունների վերաբերյալ», - հավելեց դեսպանը։

Նրա խոսքով՝ Իրանում չեն հավատում ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե իրենք ցանկանում են տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների բարին։

«Տարածաշրջանում ցանկացած լարվածություն պետք է լուծվի հենց տարածաշրջանի երկրների ներսում։ Ցանկացած պատերազմ կազդի և հետևանքներ կունենա տարածաշրջանի երկրների համար։ Հետևաբար, «3+3» ձևաչափը, որը ներառում է տարածաշրջանի երկրները, կարող է թույլ տալ հասնել երկարատև խաղաղության»։

Ըստ նրա` «3+3»–ը պետք է դիտարկել ոչ միայն քաղաքական ասպեկտներով, այլև տնտեսական, առևտրային և այլ տեսանկյուններից։

Հիշեցնենք` «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։