Բասկետբոլի գնդակը պտտելու Գինեսի ռեկորդը՝ իրանցի աշխատավորի ձեռքում
Իրանցի մարզիկ Ալի Բեհբուդիֆարը դարձել է Գինեսի ռեկորդակիր բասկետբոլի գնդակը պտտելու գործում։
Գինեսի համաշխարհային ռեկորդները (Guinness World Records) տեղեկատու գիրք է, որը պարունակում է միջազգային ռեկորդներ։
ParsToday-ի փոխանցմամբ, Ալի Բեհբուդիֆարը Իրանի Սպահանի «Մոբարաքե» պողպատի կոմբինատի աշխատողներից և Իրանի աշխատավորական խավի սպորտի ընտանիքից է, ով վերջերս ԱՄԷ-ում կարողացավ Գինեսի ռեկորդակիր դառնալ բասկետբոլի գնդակը պտտելու գործում։
Բեհբուդիֆարը իր անվամբ է գրանցել բասկետբոլի գնդակի պտտման ռեկորդը՝ մեկ րոպե 47 վայրկյան տևողությամբ։
Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը ամեն տարի վերահրատարակվում է նոր տեղեկություններով և ինքն էլ աշխարհում հեղինակային իրավունքով գրքերի շարքում ամենավաճառվող գրքերի ռեկորդակիր է: