Անկասկած, կամրապնդենք բարեկամ Ռուսաստանի հետ հարաբերությունները. Իրանի նորընտիր նախագահը՝ Պուտինին
https://parstoday.ir/hy/news/iran-i220268-Անկասկած_կամրապնդենք_բարեկամ_Ռուսաստանի_հետ_հարաբերությունները._Իրանի_նորընտիր_նախագահը_Պուտինին
Իրանը մեծապես կարևորում է հարաբերությունները բարեկամ և հարևան Ռուսաստանի հետ և, անկասկած, կամրապնդի դրանք. այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է «Մեհր» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2024 16:08 Asia/Tehran
  • Անկասկած, կամրապնդենք բարեկամ Ռուսաստանի հետ հարաբերությունները. Իրանի նորընտիր նախագահը՝ Պուտինին

Իրանը մեծապես կարևորում է հարաբերությունները բարեկամ և հարևան Ռուսաստանի հետ և, անկասկած, կամրապնդի դրանք. այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է «Մեհր» գործակալությունը:

Մինչդեռ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Փեզեշքիանին հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական պատասխանատու պաշտոնում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական կառավարման պատասխանատու պաշտոնում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակվեն իր նախագահության ընթացքում և երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվեն:

Պուտինն անդրադարձել է նաև Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը, հատկապես էներգետիկայի և տրանսպորտային ոլորտում:

Նա Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: