Նախարարը և դեսպանն անդրադարձել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i220344-Նախարարը_և_դեսպանն_անդրադարձել_են_Իրան_Հայաստան_երրորդ_էլեկտրահաղորդման_գծի_շինարարությանը
Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2024 14:33 Asia/Tehran
  • Նախարարը և դեսպանն անդրադարձել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությանը

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հանդիպման ժամանակ ընդգծվել է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը:

Տեղեկությունը հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Քննարկվել են երկկրողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։