Իմ ուղերձը նոր աշխարհին , ԻԻՀ նոր նախագահ Մասուդ Փեզեշկյանի հոդվածը
https://parstoday.ir/hy/news/iran-i220440-Իմ_ուղերձը_նոր_աշխարհին_ԻԻՀ_նոր_նախագահ_Մասուդ_Փեզեշկյանի_հոդվածը
Pars Today- Tehran Times  թերթում տպագրված հոդվածում  Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկյանը  ներկայացրել է իր մոտեցումը տարածաշրջանի երկրների, Աֆրիկայի, Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերաբերյալ։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հուլիս 13, 2024 09:26 Asia/Tehran
  • Իմ ուղերձը նոր աշխարհին , ԻԻՀ նոր նախագահ Մասուդ Փեզեշկյանի հոդվածը

Pars Today- Tehran Times  թերթում տպագրված հոդվածում  Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկյանը  ներկայացրել է իր մոտեցումը տարածաշրջանի երկրների, Աֆրիկայի, Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերաբերյալ։


Անդրադառնալով հնարավորություններից օգտվելու քաղաքականությանը, Փեզեշկյանը գրել է․ «Իրանի նոր կառավարությունը կողջունի լարվածությունը նվազեցնելուն ուղղված  ազնիվ ջանքերը և ազնվությանը կպատասխանի ազնվությամբ»:

Խոսելով ավանդական  օրինաչափություններից համաշխարհային համակարգի հեռանալու մասին,  Փեզեշկյանը կարևորել է փոխշահավետ հարաբերությունների ամրապնդումը հարավային կիսագնդի  զարգացող միջազգային դերակատարների հետ:

Ստորև ներկայացված է ԻԻՀ նախագահի հոդվածն ամբողջությամբ

«Իմ ուղերձն աշխարհին։

 Տարածաշրջանի պատերազմական և անհանգիստ պայմաններում անցկացնելով խաղաղ և օրինական ընտրություններ, Իրանի քաղաքական համակարգը ցուցադրեց իր կայունությունը և հերքեց որոշ երկրների կառավարությունների «իրանագետների» պնդումները։ Քաղաքական կայունությունը և ընտրությունների անցկացումը վկայում են հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեիի խոհեմության և անգամ բարդ իրավիճակում իշխանությունը ժողվորդավարական ճանապարհով փոխելու ժողովրդի ցանկության մասին։ 

Ես ընտրական պայքարի մեջ մտա ծրագրով, որում կարևորել եմ «բարեփոխումները», «ազգային միասնության ամրապնդումը» և «աշխարհի հետ կառուցողական փոխգործակցությունը»։ Ինձ հաջողվեց արժանանալ իմ հայրենակիցների վստահությանը։ նույնիսկ այն երիտասարդների ու կանանց, ովքեր դժգոհ են երկրի ընդհանուր վիճակից։

Այդ վստահությունը մեծ արժեք ունի իմ համար և ես կատարելու եմ նախընտրական քարոզարշավի ժամանակ ժողովրդին տված իմ բոլոր խոստումները, ձևավորելով ներքին և  միջազգային կոնսենսուս:

Նախ պետք է նշեմ, որ իմ ղեկավարած կառավարությունը ցանկացած իրավիճակում առաջնահերթությունը տալու է Իրանի ազգային ու միջազգային հեինակության պահպանմանը։  Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է «պատվի, իմաստության և նպատակահարմարության» սկզբունքների վրա, որը մշակում ու իրականացնում են նախագահն ու կառավարությունը։ Եվ ես օգտվելու եմ ի պաշտոնե ինձ տրված բոլոր հնարավորություններից՝ այդ նպատակն իրականացնելու համար։

Իմ կառավարության քաղաքականությունն ուղղված կլինի հնարավորություններից օգտվելու վրա։ Այն իրականացվելու է  ազգային շահերին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ և  բոլոր երկրների հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելով։ Ուստի մենք ողջունում ենք լ;արվածությունը նվազեցնելուն ուղղված բոլոր ջանքերը և ազնվությանը պատասխանելու ենք ազնվությամբ։

Իմ կառավարության առաջնահերթությունը լինելու է հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը։ Մենք ձգտելու ենք ունենալ ուժեղ և ոչ թե այնպիսի տարածաշրջան, որտեղ մի երկիրը կփորձի միայնակ իշխել մյուս երկրների վրա։ 

Ես համոզված եմ, որ հարևան ու բարեկամ երկրները չպետք է իրենց արժեքավոր ռեսուրսները վատնեն մրցակցության, սպառազինության մրցավազքի ու իրար նկատմամբ անհարկի սահմանափակումներ կիրառելու վրա։ Մեր նպատակը պետք է լինի ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլոր երկրների ռեսուրսները կուղղվեն տարածաշրջանի առաջընթացին ու զարգացմանը և կլինեն ի շահ բոլորի:

Համագործակցելով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Իրաքի, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ տնտեսական հարաբերությունները խորացնելու նպատակով,  մենք կամրապնդենք առևտրային հարաբերությունները, կնպաստենք համատեղ ներդրումներին, կդիմակայենք ընդհանուր մարտահրավերներին և կշարժվենք երկխոսության, վստահության և զարգացման տարածաշրջանային շրջանակի ստեղծման ուղղությամբ։

Արդեն երկար ժամանակ մեր տարածաշրջանը տառապում է այնպիսի երևույթներից, ինչպես՝ պատերազմը, կրոնական հողի վրա առաջացած լարվածությունը, ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, թմրանյութերի առևտուրը, ջրի պակասը, փախստականների ճգնաժամը, շրջակա միջավայրի ոչնչացումը և օտարերկրյա միջամտությունները: Եվ եկել է ժամանակը՝ միասին դիմակայել այս մարտահրավերներին՝ սերունդներին լավ ապագա պարգևելու համար։

Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը լինելու է համագործակցությունն ուղղված տարածաշրջանի զարգացմանն ու բարգավաճմանը։

Որպես երկրներ, որոնք ունեն խաղաղ իսլամական ուսմունքներից բխող ռեսուրսներ և ընդհանուր ավանդույթներ, մենք պետք է համախմբվենք ու հենվենք ոչ թե ուժի տրամաբանության, այլ տրամաբանական ուժի վրա։

Օգտվելով իրավիճակը կարգավորելու կարողությունից, և խաղաղությունը խթանելու միջոցով, մենք կարող ենք բևեռացումից զերծ աշխահում նպաստել կայուն զարգացման համար խաղաղ միջավայրի ստեղծմանը, երկխոսության ամրապնդմանը և իսլամաֆոբիայի դեմ պայքարին։ Եվ Իրանը պատարստ է այդ հարցում ունենալ իր ամսնաբաժինն ու դերը։

1979 թ․ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը խզեց հարաբերությունները Իսրայելի և Հարավային Աֆրիկայի  ապարտեիդ ռեժիմների հետ՝ հիմնվելով միջազգային իրավունքի չափանիշների և մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վրա: Իսրայելը մինչ օրս շարունակում է մնալ ապարտեիդի ռեժիմ, որն օկուպացիայի, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, անօրինական ավանների կառուցման, միջուկային զենքի առկայության, ուրիշների հողերի անօրինական բռնակցման ու հարևան երկրներ ներխուժման իր պատմությանն  ավելացրել է նաև ցեղասպանությունը։ 

Իմ կառավարության առաջին քայլը լինելու է հարևան արաբական երկրներին հորդորել համագործակցել՝ քաղաքական և դիվանագիտական ​​լծակների միջոցով Գազայում հրադադարի հաստատման, պաղեստինցիների սպանդը դադարեցնելուը և պատերազմի շրջանակի ընդլայնումը կանխելու  հարցում։ Այնուհետև մեր ջանքերը կուղղվեն պաղեստինցիների չորս սերնդի կյանքը խլած օկուպացիային վերջ դնելուն։

Ես ընդգծում եմ, որ հիմնմվելով «Ցեղասպանության կանխման վերաբերյալ» 1948 թվականի կոնվենցիայի վրա, կառավարությունները պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունը կանխելու համար և ոչ թե նպաստել ցեղասպանության շարունակմանը՝ կարգավորելով հանցագործների հետ հարաբերությունները։

Կարծես թե Արևմուտքում այսօր երիտասարդները գիտակցել են Իսրայելի ռեժիմի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշոման ճշմարտացիությունը։ Օգտվելով առիթից, ուզում եմ այդ խիզախ երիտասրդներին ասել, որ Պաղեստինի վերաբերյալ Իրանի դիրքորոշման պատճառով երկրին հակասեմնականության մեջ մեղադրելը ոչ միայն սխալ է, այլև վիրավորում է մեր մշակույթը, համոզմունքներն ու հիմնարար արժեքները։ Համոզված եղեք, որ նույն մեղադրանքը, որը հնչեցվում է ձեր հասեցին՝ պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու համար, նույնպես անհիմն է։

 

Չինաստանն ու Ռուսաստանը դժվար պահերին միշտ եղել են մեր բարեկամներն ու աջակիցները և մենք բարձր ենք գնահատում այս բարեկամությունը։

 

Իրանի ու Չինաստանի միջև ստորագրված՝ 25-ամյա համապարփակ համագործակցության փաստաթուղթը կարևոր քայլ էր երկու երկրների համար շահավետ «համապարփակ ռազմավարական գործընկերության» ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք   համաշխարհային  նոր աշխարհակարգի հաստատմանն ընդառաջ, ընդլայնել Պեկինի հետ համագործակցությունը։ 2023թ Չինաստանը կարևոր դերակատարություն ունեցավ Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերությունների վերականգնման հարցում, այդպիսով ցույց տալով միջազգային հարցերի նկատմամբ կառուցողական հայացքն ու հեռանկարային մոտեցումը։

Ռուսաստանն Իրանի արժեքավոր ռազմավարական գործընկերն է և հարևանը, և իմ կառավարությունը շարունակելու է այդ երկրի հետ համագործակցության ընդլայնման  և ամրապնդման ուղին: Իմ կառավարության առաջնահերթությունը լիենլու է Ռուսաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, հատկապես այնպիսի հարթակներում, ինչպես՝ ԲՐԻԿՍ-ը, ՇՀԿ-ն ու ԵԱՏՄ-ն։

Համաշխարհային աշխարհակարգը հեռացել է ավանդական օրինաչափւթյուններից, և իմ կառավարությունը ձգտելու է ամրապնդելու հարաբերությունները հարավային կիսագնդի զարգացող երկրների, հատկապես՝ աֆրիկյան երկրների հետ։

Իրանը ամուր հարաբերություններ ունի նաև Լատինական Ամերիկայի երկրների հետ, և իմ կառավարությունը միջոցներ կձեռնարկի դրանք պահպանելու և խորացնելու ուղղությամբ՝ բոլոր ոլորտներում զարգացումը, երկխոսությունը և համագործակցությունը խթանելու նպատակով։ Այդ համագործակցությունն ավելի մեծ ներուժ ունի, և մենք կշարունակենք ամրապնդել մեր կապերը։

Իրան-Եվրոպա հարաբերություններն ուղեկցվել են վերելքներուվ ու վայրէջքներով։ 2018թ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպական երկրները Իրանի նկատմամբ ստանձնեցին 11 պարտավորոթյուն, որպեսզի հնարավոր լիներ փրկել միջուկային գործարքը և մեղմել մեր երկրի տնտեսության  վրա ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի պատժամիջոցների ազդեցությունը։

Դրանց թվում կարելի է  նշել բանկային գործարքների արդյունավետ իրականացման երաշխիքը, պատժամիջոցներից ընկերություններին պաշտպանելու և Իրանում ներդրումները խթանելու պարտավորությունը։ Սակայն եվրոպական երկրները խախտեցին բոլոր պարտավորությունները և ակնկալում են, որ Իրանը միակողմանիորեն պետք է հավատարիմ մնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին։

Եվ այդ ամենով հանդերձ, ես պատարստ եմ կառուցողական երկխոսություն սկսել եվրոպական երկրների հետ՝ հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա և  հարաբերությունները ճիշտ ուղու վրա դնելու նպատակով։

Եվրոպական երկրները պետք է գիտակցեն, որ Իրանի ժողովուրդը հպարտ ժողովուրդ է, և նրա իրավունքներն ու արժանապատվությունն այլևս չեն կարող անտեսվել։ Եթե նարնք դա գիտակցեն և մի կողմ դնեն իրենց բարոյակն գերազանցության մասին անհիմն գափափարն ու հարթեն կեղծ ճգնաժամերը, որոնք ստվերել են երկու կողմերի հարաբերությունները, Իրանի ու Եվրոպայի միջև կստեղծվեն համագործակցության բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարելի է քննարկել։

Դա ներառում է համագործակցությունը տնտեսական և տեխնոլոգիական, էներգետիկ անվտանգության, տարանցիկ երթուղիների, շրջակա միջավայրի, ինչպես նաև ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, փախստականների ճգնաժամի և բոլոր այն ոլորտներում, որոնք կարող են ապահովել երկու կողմերի շահերը։  

ԱՄՆ-ն նույնպես պետք է հասկանա, որ Իրանը երբեք չի պատասխանել և չի պատասխանելու պարտադրանքին։ Մենք ստորագրեցինք ՀԳՀԾ-ն ու ստանձնեցինք դրանով սահմանված բոլոր պարտավորությունները։ Սակայն ԱՄՆ-ն միակողմանի ու անօրինական կերպով դուրս եկավ համաձայնագրից ու պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ։ Եվ հատկապես կորոնավիրուսի համարվարակի ժամանակ, Իրանի ժողովուրդն այդ պատժամիջոցների պատճառով կրեց անհամար վնասներ ու տառապանք, իսկ մեր տնտեսությունը կրեց մի քանի հարյուր միլիարդ դոլարի վնաս։

Միացյալ Նահանգները կանխամտածված կերպով սրեց լարվածությունը՝ տնտեսական պատերազմ սկսելով Իրանի դեմ, ինչեպս նաև իրականացնելով պետական ահաբեկչություն և սպանելով ահաբեկչության դեմ պայքարի աշխարհահռչակ հերոս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, ով հայտնի էր տարաշածրջանի ժողովրդին  ԻԼԻՊ-ից ու նմանատիպ այլ ահաբեկչական խմբերից փրկելու իր ջանքերով։ Այսօր աշխարհը հասկացել է, որ ԱՄՆ-ի այս որոշումն ունեցավ վնասակար հետևանքներ։

Իր արևմտյան դաշնակիցների հետ միասին, ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ոչ միայն բաց թողեցին տարածաշրջանում և աշխարհում լարվածությունը նվազեցնելու և կառավարելու պատմական հնարավորությունը,  այլև լրջորեն խաթարեցին Չտարածման պայմանագրի գործադրումը, քանի որ ապացուցեին, որ այս համաձայնագրին հավատարիմ մնալու արժեքն ավելի մեծ է, քան դրա օգուտները։ Նրանք շահարկեցին Չտարածման պայմանագիրը, որպեսզի հակառակ իրենց հետախուզական ծառայությունների զեկույցների, Իրանի միջուկային ծրագիր շուրջ արհեստական լարվածություն ստեղծեն և դա  օգտագործեն իրանցիների նկատմամբ ճնշումը շարունակելու համար։

Միևնույն ժամանակ, այդ երկրներն անվարան աջակցություն են ցուցաբերում Իսրայելին, որն NPT պայմանագրի անդամ չէ և, ինչպես վկայում են բոլոր ապացույցները, ունի միջուկային զենք։

Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ Իրանի պաշտպանական դոկտրինը չի ներառում միջուկային զենքի ստեղծում, և կոչ եմ անում ԱՄՆ-ին դասեր քաղել անցյալի սխալ հաշվարկներից ու որդեգրել նոր քաղաքականություն։ Վաշինգտոնում որոշում կայացնողները պետք է գիտակցեն, որ տարածաշրջանային երկրներին իրար դեմ դուրս բերելու քաղաքականությունը ոչ անցյալում է օգուտ ունեցել և ոչ էլ ապագայում կունենա: Նրանք պետք է ընդունեն Իրանի ճշմարտացիությունը և խուսափեն  լարվածության սրումից։  

Իրանի ժողովուրդն ինձ ուժեղ առաքելություն է տվել՝ լրջորեն հետամուտ լինել միջազգային ասպարեզում կառուցողական փոխգործակցությանը,  միաժամանակ պաշտպանելով մեր իրավունքները, արժանապատվությունը և իրավացի դերը տարածաշրջանում և աշխարհում: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ այս  ջանքերին, հրավիրում եմ համագործակցության»։