Բաղերի. ԱՄՆ-ն խնդիրների լուծման գլխավոր խոչընդոտն է
(last modified Fri, 19 Jul 2024 07:36:23 GMT )
Հուլիս 19, 2024 11:06 Asia/Tehran
  • Բաղերի. ԱՄՆ-ն խնդիրների լուծման գլխավոր խոչընդոտն է

ԻԻՀ ԱԳՆ պաշտոնակատարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խնդիրների լուծման գլխավոր խոչընդոտն է։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, Նյու Յորք կատարած քառօրյա այցի ավարտին, հայտարարել է, որ միակողմանիությունը ձախողվել է, հավելելով․ «Իրանի միջուկային բանակցությունների, պաղեստինյան հիմնախնդրի և Գազա սիոնիստների ներխուժման հետ կապված հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը ցույց տվեց, որ Վաշինգտոնը խնդիրների լուծման հիմնական խոչընդոտն է։

Նշելով, որ զենք և առաջադեմ ռազմական տեխնիկա տրամադրելով Իսրայելին, ամերիկացիները ռեժիմին խրախուսում են  Գազայում ավելի շատ հանցագործություններ իրականացնել, նա հավելել է․ «Միջին հաշվով, սիոնիստներն ամեն ժամ սպանում են մոտ 20  պաղեստինցու և աշխարհը չպետք է լռի այս ոճրագործության առջև, հակառակ դեպքում, այդ հանցագործությունը սովորական երևույթ կդառնա»։

Գազայի հատվածում ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի կողմից իրականացված ցեղասպանությունից անցել է ավելի քան 9 ամիս, և մինչ այժմ նահատակվել է Գազայի ավելի քան 38 հազար բնակիչ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։