Իրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ 
(last modified Sat, 20 Jul 2024 06:24:15 GMT )
Հուլիս 20, 2024 09:54 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ 

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ՇՀԿ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցել հրատապ մարտահրավերներին դիմակայելու և տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ։

«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ ԱԽ «ՄԱԿ-ի  համագործակցությունը տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ խաղաղության և անվտանգության պահպանման գործում. ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի  դերն ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարում» թեմայով նիստում ունեցած ելույթում, Ամիր Սաիդ Իրավանին ասել է․ «Աֆղանստանի մարտահրավերների կապակցությամբ, Իրանը կարծում է, որ վերոնշյալ կառույցների միջև ընդլայնված համագործակցությունը կարող է ամրապնդել այդ երկրի  կայունությունն ու զարգացումը»։ 
Նա նշել է․ «Ավելի բարդ գլոբալ միջավայրում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը պահանջում է համակարգված արձագանքներ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, և ներկայումս ՄԱԿ-ի ու տարածաշրջանային կառույցների միջև համագործակցության ամրապնդումն ավելի կարևոր է, քան երբևէ»:
Իրավանին հավելել է․ «Իրանը կարևորում  է ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի դերերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում, գնահատում է տարածաշրջանի կայունությունը և աջակցում  այդ կազմակերպությունների միջև կառուցողական համագործակցությանը։ Թեհրևանը համոզված է, որ բազմակողմանիության դերը շատ կարևոր է գլոբալ սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարում»։
Խոսելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անդրազգային կազմակերպված հանցավորության այլ ձևերի դեմ պայքարի մասին, Իրավանին նշել է, որ դա երկրների ընդհանուր մտահոգությունն է և կարող է ՄԱԿ-ն ու ՇՀԿ-ն կարող են համագործակցել այդ ուղղությամբ»:
Նրա խոսքով․ «Իր բազմակողմ կառուցվածքով ՇՀԿ-ն կարող է ակտիվորեն նպաստել միջազգային ջանքերին՝ զարգացնելով տարածաշրջանային կարողությունները և օգնելով երկրներին՝ պայքարել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ»: