Իրանի հակաօդային պաշտպանությունը նոր վերելք է գրանցել՝ իրանական ռադիոտեղորոշիչ և անօդաչու թռչող սարքերի համակարգերով համալրվելով
ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարն Իրանի արևմտյան շրջանում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցի ժամանակ ասել է. «Ռադարային, հրթիռային, էլեկտրոնային պատերազմի և անօդաչու սարքերի համակարգերը միանում են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգին»:
Իրանի հակաօդային պաշտպանության առաջընթացն ու զարգացումը վերջին տարիներին շատ արագացված և թռիչքային է եղել։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը մասնագիտացված ոլորտներում, հատկապես անօդաչու թռչող սարքերի և ռադարների արտադրության ու կառուցման ոլորտում, շատ կարևոր ձեռքբերումներ են ունեցել, ինչը մտահոգություն է առաջացրել թշնամիների մոտ։
Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը, ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը, Իրանի արևմտյան շրջաններում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցի ժամանակ ասել է. «Մոտ ապագայում այս ուժերի մասնագիտացված և տեխնիկական անձնակազմի ջանքերով և հաստատակամությամբ, ինչպես նաև հարակից այլ աղբյուրների հետ փոխգործակցության շնորհիվ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգին կավելանան տարբեր տեսակի ռադիոտեղորոշիչ, հրթիռային, էլեկտրոնային պատերազմի և անօդաչու համակարգեր»։
Գեներալ Սաբահի Ֆարդը Իրանի արեւմտյան ՀՕՊ ստորաբաժանումների հրամանատարների եւ աշխատակիցների հավաքում հայտարարել է. «ՀՕՊ-ը, որպես ԻԻՀ պաշտպանության հիմնական ոլորտ, կարողացել է արդյունավետ դեր խաղալ զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում»։
ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը վերջում հայտարարել է. «Այսօր Իսլամական Իրանը խաղաղության և անվտանգության ապահով խարսխակայան է»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայումս գտնվում է համաշխարհային տերության մակարդակում՝ պաշտպանական տարբեր՝ ներառյալ պաշտպանական, օդատիեզերական, հրթիռային, ծովային և ցամաքային ոլորտներում:
Իսլամական հեղափոխության առաջնորդ և գերագույն գլխավոր հրամանատար Իմամ Խամենեին Իրանի ժողովրդի հեղինակության հիմնական բաղադրիչները բացատրելիս ընդգծել է, որ «Իսլամական համակարգի զսպող ուժի» քաղաքականության նպատակը՝ միջազգային բռնակալների կողմից Իրանի վրա հարձակման գաղափարը կանխելու համար է։