Ղանաթ, Ջրի կառավարման արվեստ, որ հին Իրանը ներկայացրեց աշխարհին
Pars Today-ն գրում է․ որ Ղանաթը ստորջրյա ջրերից օգտվելու մեթոդ է, որը հայտնաբերել են իրանցիները։ Ղանաթները հնարավորություն են տալիս ստորգետնյա ջրերից օգտվել սակավաջուր հողերը ոռոգելու համար։
Ղանաթներն իրենցից ներկայացնում են իրար հետևից փորված հորեր, որոնց միջոցով ջուրը տեղափոխվում է մի տարածքից մյուսը։
Ի՞նչ է ղանաթը և ինչպես է այն կառուցվում
Այս մեթոդն Իրանից փոխանցվել է շատ այլ երկրներ։ Պատմական փաստաթղէթերը վկայում են, որ ղանաթների կառուցման տեխնոլոգիան ժամանակի ընթացքում տեղափոխվել է այնպիսի երկրներ, ինչպես՝ արևելքում՝ Աֆղանստան, Հնդկաստան և Չինաստան, իսկ արևմուտքում՝ այնպիսի հյուսիսաֆրիկյան երկրներ, ինչպիսիք են Մարոկկոն, Ալժիրը և Լիբիան:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ երկրների բնակիչները սովորաբար բնակություն են հաստատել այն վայրերում, որտեղ հնարավոր է եղել ղանաթներ կառուցել։
Ղանաթները հորեր են, որոնք փորվում են ստորգետնյա ջրերը տեղափոխելու նպատակով» Ստորգետնյա աղբյուրներն անվանում են «մայր հոր»։ Իսկ ղանաթները մայր հորից դուրս բերված ջուրը տեղափոխում են այլ տարածք։ Այն տեղը, որտեղ ղանաթը հասնում է հողին ու դուրս գալիս, ասում են «ղանաթի գլուխ»։
Ինչպե՞ս են փորվում ղանաթները
Ղանաթի կառուցման կարևոր կետը աշխատանքի մեթոդն է։ Այն ջուրը գետնի տակից դուրս է բերում հողի մակերևույթին առանց որևէ գործիքի կիրառմամն, միայն ձգողականության ուժի միջոցով։
Իրանական ղանաթները գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Ջրային ռեսուրսների մատակարարման վերաբերյալ զեկույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ղանաթները անվանել է «ջուր մատակարարելու իմաստուն մեթոդ»։
Ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված են շուրջ 10 իրանական ղանաթներ, ներառյալ՝ Յազդի Զարչի ղանաթը, որը մոտ երեք հազար տարեկան է և ունի 83 կիլոմետր երկարություն։ Ցանկում գարնցված են նաև Գոնաբադ քաղաքի, Ֆերդուս գյուղի և Հասանաբադ քաղաքի ղանաթները։
Ղանաթների կառուցման տեխնոլոգիան Իրանից փոխանցվել է այլ երկրների
Ղանաթն ապացուցել է իր արդյունավետությունը, տարբեր երկրների հնարավորություն տալով կանաչապատել սակավաջուր տարածքները։ Դրա ազդեցությունն ակնհայտ է շատ երկրներում, ինչպիսին Իսպանիան է, որտեղ մուսուլմաններ են եղել: Աշխարհի ամենաբնակեցված երկրում՝ Հնդկաստանում, նույնպես ղանաթների կառուցումն օգնել է մարդկանց։
Հնդկաստանում կառուցված ղանաթ
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Աուրանգաբադ քաղաքում (այժմ հայտնի է որպես Չատրապատի Սամբհաջի Նագար), ինչպես երկրի շատ այլ շրջաններում, ամեն ամառ առաջանում է ջրի սակավության խնդիր։ Սակայն քաղաքը ժամանակին հայտնի էր նրանով, որ չնայած ջրի պակասին, այն կանաչ էր։
Իսկ կանաչ լինելու գաղտնիքը Նահար Ամբրի ղանաթն էր։ Այն կառուցել էր Մալեք Էմբեր անունով ստրուկը՝ 1612 թվականին:
Ճարտարապետ և հետազոտող Դանաշրի Մերաջքարն իր գիտական հոդվածում գրել է. «Նախքան Հնդկաստան հասնելը Էմբրին մի քանի տարի ապրել է հին Իրանում և իրանական ղանաթը նրան ոգեշնչել է տարիներ անց, ինժիներների օգնությամբ, Աուրանգաբադում կառուցել ղանաթ»։
Պատմաբան Շեյխ Ռամադան, ով խորապես ուսումնասիրել է ղանաթների համակարգը, ասում է, որ ստորգետնյա հորերի երկարությունը կարող է հասնել մինչև 4 կիմոլետրի և վերջին 400 տարվա ընթացքում ղանաթները շարունակել են մաքուր ջուր ապահովել։
Հնարավո՞ր է այրդոք վերակենդանացնել ստորգետնյա հորերը
Դոկտոր Շեյխ Ռամադանն ասում է. «Աշխարհի հողերի 20%-ն ունի այս մեթոդի համար անհրաժեշտ բնական առանձնահատկություններ»։
Եթե սակավաջուր հողեր ունեցող գյուղերում կառուցվեն ղանաթներ, միլիոնավոր քաղաքացիների խմելու ջրի խնդիրը կլուծվի։