Իրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած չարտոնված փորձ անպատասխան չի մնա
https://parstoday.ir/hy/news/iran-i245116-Իրանը_զգուշացնում_է_Հորմուզի_նեղուցով_անցնելու_ցանկացած_չարտոնված_փորձ_անպատասխան_չի_մնա
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վերահսկում են Հորմուզի նեղուցը, հավելելով, որ այս ռազմավարական անցուղում ցանկացած երթևեկություն պետք է իրականացվի համակարգված, հակառակ դեպքում նավերի անվտանգությունը կվտանգվի։ Անդրադառնալով այս ջրային ուղու անվտանգության ապահովման գործում, Իրանի դերին գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշել է. «Հորմուզի նեղուցի անվտանգությունը պահպանվում է, և զինված ուժերը լիովին պատրաստ են ցանկացած իրավիճակի»։
(last modified 2026-05-04T07:12:51+00:00 )
Մայիս 04, 2026 10:14 Asia/Tehran
  • Իրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած չարտոնված փորձ անպատասխան չի մնա

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վերահսկում են Հորմուզի նեղուցը, հավելելով, որ այս ռազմավարական անցուղում ցանկացած երթևեկություն պետք է իրականացվի համակարգված, հակառակ դեպքում նավերի անվտանգությունը կվտանգվի։ Անդրադառնալով այս ջրային ուղու անվտանգության ապահովման գործում, Իրանի դերին գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշել է. «Հորմուզի նեղուցի անվտանգությունը պահպանվում է, և զինված ուժերը լիովին պատրաստ են ցանկացած իրավիճակի»։

 Նա խորհուրդ է տվել առևտրային նավերին և տանկերներին զերծ մնալ ցանկացած չհամաձայնեցված անցումից։ 
Զգուշացնելով օտարերկրյա ուժերի, մասնավորապես՝ ԱՄՆ զինվորականների ներկայության կապակցությամբ, «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատարն ասել է. «Հորմուզի նեղուցին մոտենալու այդ ուժերի ցանկացած փորձ կարժանանա պատասխանի»։
Աբդոլլահին քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները միջազգային ջրերում՝ դրանք անվանելով սպառնալիք համաշխարհային առևտրի անվտանգության համար և հավելել. «Ցանկացած սադրիչ գործողություն միայն կբարդացնի իրավիճակը և կմեծացնի նավերի համար ռիսկը»։ 
Նա ընդգծել է, որ Իրանի արձագանքը ցանկացած սպառնալիքի կամ ագրեսիայի կլինի վճռական և զսպող։