Իրանի նորընտիր նախագահի արձագանքը ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուին ծափահարելուն
Հակադարձելով ԱՄՆ Կոնգրեսում Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուին ծափահարելուն, Իրանի նորընտիր նախագահ՝ Փեզեշքյանն ասել է․-Անմեղի արյունը երբեք հանգիստ չի տալիս բռնարարին։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանը X-ի իր օգտահաշվում հակադարձելով ԱՄՆ Կոնգրեսում Բենիամին Նեթանյահուի ներկայությանը և ելույթին, գրել է․- Ոչ կարելի է անտեսել անպաշտպան երեխաների ու անմեղ մարդկանց սպանությունը և ոչ էլ հանցագործի մեղքը կարելի է մաքրել հոտնկայս ծափահարություններով։
Չնայած ԱՄՆ-ում Բենյամին Նեթանյահուի ներկայության հետ կապված հանրային բողոքներին, Կոնգրեսի ներկայացուցիչները Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ, մի քանի անգամ ծափահարել են նրան։
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի, 24 հուլիսի 2024 թ., առանց անդրադառնալու Գազայի հատվածում պաղեստինցիների վատ վիճակին, անտեղի պնդումներ է արել Իրանի և պաղեստինցիների մասին։
Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները շարունակվում են, և վերջին վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 39 հազար պաղեստինցի նահատակվել է, և ավելի քան 89 հազարը վիրավորվել: