Իրանի նորընտիր նախագահի արձագանքը ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուին ծափահարելուն
https://parstoday.ir/hy/news/iran-i220940-Իրանի_նորընտիր_նախագահի_արձագանքը_ԱՄՆ_Կոնգրեսում_Նեթանյահուին_ծափահարելուն
Հակադարձելով ԱՄՆ Կոնգրեսում Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուին ծափահարելուն, Իրանի նորընտիր նախագահ՝ Փեզեշքյանն ասել է․-Անմեղի արյունը երբեք հանգիստ չի տալիս բռնարարին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2024 12:48 Asia/Tehran
  • Իրանի նորընտիր նախագահի արձագանքը ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուին ծափահարելուն

Հակադարձելով ԱՄՆ Կոնգրեսում Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուին ծափահարելուն, Իրանի նորընտիր նախագահ՝ Փեզեշքյանն ասել է․-Անմեղի արյունը երբեք հանգիստ չի տալիս բռնարարին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանը X-ի իր օգտահաշվում հակադարձելով ԱՄՆ Կոնգրեսում Բենիամին Նեթանյահուի ներկայությանը և ելույթին, գրել է․- Ոչ կարելի է անտեսել անպաշտպան երեխաների ու անմեղ մարդկանց սպանությունը և ոչ էլ հանցագործի մեղքը  կարելի է մաքրել հոտնկայս ծափահարություններով։

Չնայած ԱՄՆ-ում Բենյամին Նեթանյահուի ներկայության հետ կապված հանրային բողոքներին, Կոնգրեսի ներկայացուցիչները Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ, մի քանի անգամ ծափահարել են նրան։

Սիոնիստական  ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի, 24 հուլիսի 2024 թ., առանց անդրադառնալու Գազայի հատվածում պաղեստինցիների վատ վիճակին, անտեղի պնդումներ է արել Իրանի և պաղեստինցիների մասին։

Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները շարունակվում են, և վերջին վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 39 հազար պաղեստինցի նահատակվել է, և ավելի քան 89 հազարը վիրավորվել: