Իմամ Խամենեիի հաստատումով, Մասուդ Փեզեշքյանը նշանակվել է Իրանի իսլամական հանրապետության նախագահի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/iran-i220998-Իմամ_Խամենեիի_հաստատումով_Մասուդ_Փեզեշքյանը_նշանակվել_է_Իրանի_իսլամական_հանրապետության_նախագահի_պաշտոնում
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին կիրակի առավոտյան կազմակերպված արարողության ընթացքում, Սահմանադրության 110-րդ հոդվածի 9-րդ կետի հիման վրա , հաստատել է նախագահի պաշտոնում դկտ․ Մասուդ Փեզեշքյանի ընտրությունը և նրան նշանակել է այդ պաշտոնում։
(last modified 2026-04-21T09:38:13+00:00 )
Հուլիս 28, 2024 12:34 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին կիրակի առավոտյան կազմակերպված արարողության ընթացքում, Սահմանադրության 110-րդ հոդվածի 9-րդ կետի հիման վրա , հաստատել է նախագահի պաշտոնում դկտ․ Մասուդ Փեզեշքյանի ընտրությունը և նրան նշանակել է այդ պաշտոնում։

Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը, մեջբերելով Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազան, Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից նախագահի պաշտոնում դոկտոր Մասուդ Փեզեշքյանի հաստատման հրամանագրի տեքստը հետևյալն է.
 

Հանուն Աստծու

Փառք Ամենագետ և Ամենակարող Տիրոջը, ով ևս մեկ անգամ պանծացրեց Իսլամական Իրանը և փայլեցրեց մեծ ազգի դեմքը․ Նախագահական ընտրությունների վճռորոշ փորձությունն ավարտվեց ժողովրդի ու պաշտոնյաների ջանքերով, դժվարին, բայց խաղաղ մթնոլորտում և ազգի ընտրյալ անձնավորությունը պատրաստ է ստանձնել մեծ պատասխանատվությունը։

14-րդ նախագահական ընտրությունները, հանգուցյալ նահատակ նախագահի կիսավարտ պաշտոնավարման շրջանից հետո, Իրանի ազգի պանծալի դեպքրից է և վկայում է երկրի քաղաքական մթնոլորտում տիրող ռացիոնալության ու կայունության մասին: Աշխարհի որոշ շրջաններում նմանատիպ փորձություններում նկատվող գեշ երևույթները վկայում են Իրանի և իրանցու վեհության մասին։

Այժմ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց դերն ունեցան այս պատիվը ստեղծելու գործում՝ և հետևելով այս մեծ ազգին, հաստատում եմ նրանց ձայնը իմաստուն, ազնիվ, ժողովրդական և գիտնական պարոն Մասուդ Փեզեշքյանի ընտրության հարցում և նրան նշանակում են երկրի նախագահի պաշտոնում։ Եվ անկեղծ աղոթքներով ու հաջողություն մաղթելով, նրան հիշեցնում եմ, որ ազգի քվեն և իմ հաստատումը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրա մշտական ուղեգիծը կլինի իսլամի և հեղափոխության ճանապարհով ընթանալը։

Խաղաղություն լինի Ալլահի արդար ծառաների վրա

Սեյեդ Ալի Խամենեի

7 մորդադ, 1403 թ․

28 հուլիսի, 2024թ․