Համաշխարհային արձագանքներ՝ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանում վրեժի կարմիր դրոշի բարձրացմանը
Սիոնիստական ռեժիմի կողմից Իսմայիլ Հանիեյի սպանությունից հետո, Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի դրոշը փոխվել է։ Մզկիթի վրա բարձրացվել է «Ո՛վ, իմամ Հոսեյնի արյան համար վրեժխնդիր լինողներ» գրությամբ կարմիր դրոշ ։
Իրանում վրեժխնդրության կարմիր դրոշի բարձրացումը լայն արձագանք է ունեցել ամբողջ աշխարհում։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Fars News-ը հղում անելով Washington Examiner –ին, գրում է․ «Իրանը բարձրացրել է վրեժի կարմիր դրոշը և խոստացել վրեժ լուծել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության համար»։
Washington Examiner -ը նշել է, որ այս դրոշը հազվադեպ է բարձրացվում, և նման բան տեղի է ունեցել Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
Եվրոպայի կարևորագույն և Ֆրանսիայի ամենահեղինակավոր թերթերից Le Monde-ը գրում է․ «Չորեքշաբթի օրը շիաների սրբավայրի՝ Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է կարմիր դրոշ։ Դա Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որը վերագրվում է Իսրայելին, «մեծ վրեժի» խորհրդանիշն է։ Դրոշը նախկինում բարձրացվել է 2020 թվականին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակությունից հետո։
Լոնդոնում տեղակայված The New Arab գործակալությունը գրում է․ «Իրանը վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, քանի որ այաթոլլա Խամենեին հրամայել է հարձակվել Իսրայելի վրա»։
Egypt Independent թերթը «Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հանիեի սպանությունից հետո Իրանի կարմիր դրոշի բարձրացումը» վերնագրով հոդվածում գրել է․ «Իրանը բարձրացրել է կարմիր դրոշը՝ որպես նախազգուշացում սպասվող ծանր ճակատամարտի մասին։ Շիա դպրոցում կարմիր դրոշը անարդարացիորեն թափված արյան խորհրդանիշն է և նահատակների համար վրեժխնդրության կոչ: Հին Իրանում կարմիր դրոշ էր բարձրացվում այն մարդու տան դռան վրա, ում արյունը թափվել էր և դրոշը չէր իջեցվում, մինչև վրեժը չլուծվեր»:
Հնդկական Kashmir Observer թերթը գրել է․ «Իրանը բարձրացրեց վրեժի կարմիր դրոշը: Այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդը խիստ պատիժ խոստացավ Իսրայելին՝ ի պատասխան Իսմայիլ Հանիեի սպանության, Ղոմի Ջամքարան մզկիթի վրա բարձրացվեց կարմիր դրոշ: Վերջին անգամ այս դրոշը բարձրացվել է Իսրայելի վրա Իրանի աննախադեպ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումից առաջ»։
Հնդկական «Վիոն նյուզ»-ն իր հրատապ լուրերերից մեկում հայտնել է. «Իրանը կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի վրա և խոստացել վրեժ լուծել Հանիեյի արյան համար»:
Bangladesh Business Standard-ը հրապարակել է «Իրանը վրեժխնդրության դրոշ է բարձրացրել՝ ցույց տալու, որ պատրաստ է պատերազմի» անունով հոդված։
Անգլիական Colorado Politics-ը հրապարակել է «Իրանը ծածանեց վրեժի կարմիր դրոշը և խոստացավ վրեժ լուծել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո» վերնագրով հոդված։
Կարմիր դրոշի բարձրացմանն անդրադարձել է նաև X-ում սիոնիստական Mossad Commentary օգտահաշիվը:
Globe Eye News-ի պաշտոնական էջը գրել է, որ կարմիր դրոշը վրեժխնդրության խորհրդանիշ է։
Հարկ է նշել, որ Սիոնիստական ռեժիմը գտնվում է լիակատար զգոնության վիճակում, քանի որ սպասում է Դիմադրության առանցքի երկու գլխավոր դեմքերի սպանության համար Դիմադրության խմբերի և նրանց դաշնակիցների պատասխան հարձակմանը։
Սիոնիստական լրատվամիջոցներն ուրբաթ գիշեր հայտնել են, որ իսրայելական հիվանդանոցները բերվել են լիարժեք պատրաստվածության վիճակի՝ կապված Իրանի հնարավոր հարձակման հետ։
Միևնույն ժամանակ, որոշ իսրայելական ԶԼՄ-ներ հայտնել են, որ ըստ ռեժիմի գնահատականների՝ Իրանն արձակելու է մեծ քանակությամբ հրթռիներ և հավանաբար հարձակումն ուղղված է լինելու կապի համակարգի դեմ, նպատակ ունենալով արգելափակել այն։
Մինչ սիոնիստները վախենում են Իրանի վրեժից, տարածաշրջանում Դիմադրության առանցքի ջախջախիչ հարձակումների վախից, ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտը կոչ է արել ձևավորել կոալիցիա՝ որը կպաշտպանի Իսրայելին։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են անցյալ չորեքշաբթի առավոտյան Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում։