Իրանի ֆուտզալի ազգային հավաքականը՝ աշխարհի լավագույն հավաքականի թեկնածու
ԻԻՀ ֆուտզալի հավաքականը հավակնում է դառնալ 2023 թվականի աշխարհի լավագույն ազգային հավաքականը։
Futsal Planet կայքը, որն ամեն տարի ներկայացնում է այս ոլորտում աշխարհի լավագույններին, հրապարակել է 2023 թվականին աշխարհի լավագույն 10 ֆուտզալի հավաքականների անվանացանկը։ Ինչպես հայտնում է Parstoday-ը, Futsal Planet կայքը, 2023 թվականի լավագույն ազգային հավաքականների անվանակարգում ներառել է Իրանի անունը։
Իրանի ազգային հավաքականը պետք է մրցի Բրազիլիայի, Արգենտինայի, Պորտուգալիայի, Մարոկկոյի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Իսպանիայի և Ուզբեկստանի հետ՝ աշխարհի լավագույն ֆուտզալի հավաքականի կոչումը նվաճելու համար։
Նախկինում Իրանի կանանց ֆուտզալի ազգային հավաքականը FutsalPlanet-ի կողմից ընտրվել էր աշխարհի 10 լավագույն կանանց ֆուտզալի թիմերից մեկը: