Ընդգծվել է Իրանի վճռական պատասխանը Իսրայելի ռեժիմի ահաբեկչական գործողությանը
Թեհրան ժամանած Ռուսաստանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն իր իրանցի գործընկերոջ, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ առանձին հանդիպումներ ու բանակցություններ է ունեցել։ Այս հանդիպումներում իրանական կողմերն ընդգծել են Իսլամական Հանրապետության վճռական պատասխանը Թեհրանում Հանիեին սպանելու Իսրայելի ռեժիմի ահաբեկչական գործողությունը։
Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ-ի) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են չորեքշաբթի (հուլիսի 31-ի) առավոտյան, Թեհրանում նրանց նստավայրի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը Ռուսաստանի ազգային անվտանգության քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ Իսրայելի ռեժիմի հանցագործություններին, այդ թվում՝ Թեհրանում այդ ռեժիմի կատարած վերջին ահաբեկչական հարձակմանը, որը հանգեցրել է Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ-ի) քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի նահատակությանը, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության վճռական պատասխանը այս ահաբեկչական հարձակմանը։
Սերգեյ Շոյգուն, ընդգծելով Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության ամուր և բարեկամական հարաբերությունները քաղաքական, անվտանգության, ռազմական և տնտեսական տարբեր ոլորտներում, խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի և Լիբանանում Հեզբոլլահի բարձրագույն հրամանատարներից մեկի միաժամանակյա սպանությունը և ասել,- Իսրայելի ցեղասպան ռեժիմի գործողությունը հակասում է միջազգային նորմերին ու օրենքներին։
Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նաև ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի միջև անվտանգության, պաշտպանության, քաղաքական և տնտեսական ոլորտներում համակողմանի հարաբերությունների մակարդակը ռազմավարական մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը ողջունել է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի եռակողմ համագործակցությունը, ընդգծելով, որ Ամերիկան լավ գիտի, որ աշխարհը դուրս է եկել միաբևեռ իշխանությունից։
Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի պատրաստակամությունը հայտնելով տարածաշրջանային հարցերում Իրանի Իսլամական Հանրապետության հետ համապարփակ համագործակցություն ծավալելու համար, դատապարտել է Իսմայիլ Հանիեի սպանությունը և ասել․- Նման հանցագործությունների պատվիրատուները, անկասկած, ցանկանում են լարվածություն հարուցել տարածաշրջանում։