Իրանի բարձրաստիճան զինվորական պատվիրակության այցը Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i221520-Իրանի_բարձրաստիճան_զինվորական_պատվիրակության_այցը_Ռուսաստան
Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ «Բանակ 2024» 10-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի բացման արարողությանը և այցելելու ռուսական ռազմա-տեխնիկական միջազգային ցուցահանդես:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2024 13:11 Asia/Tehran
  • Իրանի բարձրաստիճան զինվորական պատվիրակության այցը Ռուսաստան

Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ «Բանակ 2024» 10-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի բացման արարողությանը և այցելելու ռուսական ռազմա-տեխնիկական միջազգային ցուցահանդես:

Երկուշաբթի օրվանից, կմեկնարկի ՌԴ «ԲԱՆԱԿ 2024» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսը, որին կմասնակցեն տարբեր երկրների պաշտպանության և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի օրը Մոսկվա է ժամանել Իրանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական բազայի համակարգման հարցերի գծով տեղակալի գլխավորությամբ, նրանց դիմավորել է Ռուսաստանում Իրանի դեսպանը։
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը երրորդ տարին անընդմեջ ակտիվ մասնակցություն է ունենում ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին կներկայացվեն Իրանի նորագույն ռազմական և պաշտպանական-արդյունաբերական սարքավորումները:
Խաթամ-ոլ-Անբիա կենտրոնական բազան Իրանի Իսլամական Հանրապետության ամենաբարձրագույն օպերատիվ ռազմակայանն է, որը պատասխանատու է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի նախագծման, համակարգման և օպերատիվ վերահսկողության համար: