Իրանում անցկացվել է ՄԱԿ-ի արվեստի ցուցահանդեսը.Էկոլոգիական մարտահրավերները պատկերներում
https://parstoday.ir/hy/news/iran-i221742-Իրանում_անցկացվել_է_ՄԱԿ_ի_արվեստի_ցուցահանդեսը.Էկոլոգիական_մարտահրավերները_պատկերներում
Իրանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կազմակերպել է ցուցահանդես՝  գլոբալ բնապահպանական մարտահրավերների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, բնության աղտոտման և թափոնների թեմաներով:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Օգոստոս 16, 2024 15:46 Asia/Tehran
  • Իրանում անցկացվել է ՄԱԿ-ի արվեստի ցուցահանդեսը.Էկոլոգիական մարտահրավերները պատկերներում

Իրանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կազմակերպել է ցուցահանդես՝  գլոբալ բնապահպանական մարտահրավերների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, բնության աղտոտման և թափոնների թեմաներով:

 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թեհրանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շտեֆան Պրիզները հայտարարել է, որ ցուցահանդեսի նպատակն է  բարձրացնել Երկիր մոլորակի  շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը։

Մտահոգություն հայտնելով համաշխարհային բնակլիմայական խնդիրների մասշտաբի կապակցությամբ, Պրիզներն ասել է․ «ՄԱԿ-ն ու գործընկերներն աջակցում են բնական ռեսուրսների օպտիմալ կառավարմանը և կենսաբազմազանության պաշտպանությանը, փորձելով բարձրացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ազգային կարողությունները»:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Իրանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի կողմից Թեհրանում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել է 18 նկարչի 36 ստեղծագործություն։

Գլոբալ տաքացոմը համաշխարհային բնապահպանական խնդիրներից է։ ՄԱԿ-ի տվյալներով 1990թ հետո ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալն աճել է 50 տոկոսով, ինչը նպաստել է կլիմայի փոփոխության գործընթացի արագացմանը։ Իսկ դա իր հերթին  առաջացրել է այնպիսի խնդիրներ, ինչպես՝ երաշտը, անտառային հրդեհներն ու ջրհեղեղները, որոնք սպառնում են միլիոնավոր մարդկանց կյանքին, ինչպես նաև բույսերի ու կենդանատեսակների գոյատևմանը։