Իրանում Չինաստանի դեսպան. Պեկինն ու Թեհրանը կարևոր ռազմավարական գործընկերներ են
Իրանում Չինաստանի նոր դեսպանը հայտարարել է, որ Պեկինն ու Թեհրանը կարևոր ռազմավարական գործընկերներ են, հավելելով, որ երկու երկրների միջև ներկայիս համագործակցության ընթացքը դրական է։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ խոսելով ԻԻՀ 14-րդ կառավարության աշխատանքի ընթացքում Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների շարունակման և ընդլայնման մասին, Զոնգ Պեյ Վուն ասել է. «Չինաստանը տարիներ շարունակ եղել է Իրանի ամենամեծ առևտրային գործընկերներից մեկը, և այդ համագործակցությունը շարունակվում է»։
Անդրադառնալով Իրան-Չինաստան կրկնակի վերգետնյա կոնտեյներային փոխադրումներ իրականացնող երկաթուղային գծի գործարկմանը, դեսպանն ասել է․ «Այս նախագիծը կամրապնդի փոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում երկու երկրների համագործակցությունը»։
Նշելով, որ Չինաստանը «կանաչ ճանապարհ» է գործարկել՝ իրանական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման համար, Զոնգ Պեյ Վուն անդրադարձել է նաև երկու երկրների միջև մշակութային փոխանակումներին և փոխգործակցությանը և Իրանի քաղաքացիներին վիզայի տրամադրման ընթացքը դյուրացնելու Պեկինի որոշմանը։
Աջակցելով իր օրինական իրավունքները վերականգնելու Պաղեստինի ժողովրդի ջանքերին, դեսպանը կարևորել է Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների և ցեղասպանության անհապաղ և անվերապահ դադարեցումը։
Իրան-Չինաստան պատմական հարաբերությունների ինչպես նաև ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության դեմ ուժերի հավասարակշռության հարցում երկու երկրների ընդհանուր քաղաքականության շնորհիվ, Իրանը հայտնվել է Չինաստանի ռազմավարական շահերի կիզակետում:
Իսկ Նոր Մետաքսի ճանապարհի ծովային և ցամաքային ուղիները միացնելու Իրանի կարողությունը մեծացրել է երկրի կարևորությունը Չինաստանի համար։