Փեզեշքյան. Ազգային միասնության կառավարությունն Իրանի ողջ ժողովրդի կառավարությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i221780-Փեզեշքյան._Ազգային_միասնության_կառավարությունն_Իրանի_ողջ_ժողովրդի_կառավարությունն_է
ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Ազգային միասնության կառավարությունն Իրանի ողջ ժողովրդի կառավարությունն է։ Այն հանձնառու է հարգել Սահմանադրությունը և Իրանի ժողովրդի իրավունքներն ու իրականացնել 7-րդ զարգացման ծրագիրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2024 06:05 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Ազգային միասնության կառավարությունն Իրանի ողջ ժողովրդի կառավարությունն է։ Այն հանձնառու է հարգել Սահմանադրությունը և Իրանի ժողովրդի իրավունքներն ու իրականացնել 7-րդ զարգացման ծրագիրը»:

Այսօր առավոտյան ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն իսլամական խորհրդարանում պաշտպանել է իր առաջարկած նախարարների թեկնածությունները։ Իր ելույթում Փեզեշքյանն ասել է․ «Ողջույններս եմ հղում նահատակներ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի և Իսմայիլ Հանիեի ոգիներին։ Երդումը, որ ես տվել եմ, հնարավորություն է՝ ծանոթանալու մարդկանց պայմաններին և լսել նրանց ձայնը՝ փոփոխություններ կատարելու  համար: 

Հնարավորություն է՝ շտկել անարդյունավետ քայլերը, մարդկանց հույս տալ ու նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովել։ Հնարավորություն է՝ փոխել Իրանի ժողովրդի նկատմամբ գերտերությունների վերաբերմունքը։ Հնարավորություն է՝ համագործակցել հասարակության հետ, հասարակության ներսում»։ 
Փեզեշքյանը հավելել է․ «Նոր կառավարությունն ազգային միասնության կառավարություն է, որն իրեն համարում է Իրանի ողջ ժողովրդի կառավարությունը։ Այն պարտավոր է ապահովել Իրանի բոլոր քաղաքացիների իրավունքները։ Կառավարության և մյուս ուժերի  մերձեցման առանցքը լինելու են հավատարմությունը Սահմանադրությանը, առաջնորդի հաստատած  տեսլականի փաստաթղթի և ընդհանուր քաղաքականության նպատակներն իրականացնելն ինչպես նաև զարգացման 7-րդ ծրագրի իրագործումը»։ 
Այսօրվանից սկսած, մինչև հաջորդ շաբաթվա վերջ, Իրանի իսլամական խորհրդարանը կանցկացնի լսումներ՝ նոր կառավարության նախարարների թեկնածությունն ու առաջարկած ծրագրերը քննարկելու նպատակով։ 
Յուրաքանչյուր առաջարկված նախարարի որակավորման գնահատման ժամանակ կխոսի 2 ընդդիմադիր և 2 սատարող պատգամավոր։ Նրանցից յուրաքանչյուրին կհատկացվի 15 րոպե։ 
Այնուհետև նախարարի թեկնածուն կամ նախագահը հնարավորություն կունեան պաշտպանել նախարարի թեկնածությունն ու առաջարկած ծրագիրը։ 
Իսկ վերջում յուրաքանչյուր նախարարի համար կանցկացվի առանձին քվեարկություն։