Քանանի. Իրանի և Հայաստանի հարաբերությունները շատ սերտ և կառուցողական են
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ զրույցում ասաց. «Իրան-Հայաստան հարաբերությունները բարեկամական են և կառուցողական, և երկու երկրները հավատարիմ են բազմակողմ հարաբերությունների զարգացմանը։ Իրանը և Հայաստանը մեծ նշանակություն են տալիս տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատմանը»։
Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու պնդման առնչությամբ Քանանին ընդգծեց. «ԱՄՆ-ի կողմից Հայաստան զենք ուղարկելու մասին փաստաթղթավորված տեղեկություն չունեմ և լուրերի հիման վրա չեմ արտահայտվում։ Մեզ համար կարևորն այն է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական հարաբերություններ են, և երկու երկրներն ունեն ընդհանուր կամք՝ համակողմանիորեն զարգացնելու հարաբերությունները և համատեղ համագործակցությունը և պահպանելու ընդհանուր սահմանները որպես բարեկամության սահմաններ»։
Իրանի ԱԳՆ խոսնակը Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբերյալ հայտարարեց. «Մենք չենք մեկնաբանում երկրների երկկողմ հարցերը, բայց այն, ինչ մենք հավատում ենք, այն է, որ մենք հոռետեսորեն ենք վերաբերվում տարածաշրջանում Ամերիկայի դերին և նրա ռազմական ներկայությանը, և դա վերաբերում է տարածաշրջանում Ամերիկայի ապակայունացնող գործողությունների պատմությանը»: