ԻԻՀ ԱԳ նախարար․ Իրանը մինչև վերջ կկանգնի Պաղեստինի կողքին 
(last modified Wed, 28 Aug 2024 11:50:10 GMT )
Օգոստոս 28, 2024 15:20 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարար․ Իրանը մինչև վերջ կկանգնի Պաղեստինի կողքին 

Pars Today-ի հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի անդամ Խալիլ Ալ-Հիայի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինի Դիմադրությանը և ճնշված ժողովրդին։ 

Բարձր գնահատելով սիոնիստների հանցագործությունների դեմ Գազայի ժողովրդի և  Դիմադրության մարտիկների 11-ամսյա պայքարն Աբբաս Արաղչին վստահություն է հայտնել, որ վերջնական հաղթանակը Պաղեստինի ժողովրդինն է և հավելել, որ Իրանը մինչև վերջ կանգնած կմնա նրանց կողքին։ 
Նա նշել է․ «Իրանը կաջակցի հրադադարի հաստատման և Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ ցանկացած համաձայնագրի, որը կընդունվի Պաղեստինի  ժողովրդի,  Դիմադրության խմբերի և ՀԱՄԱՍ-ի կողմից»:
Հեռախոսազրույցում Խալիլ Ալ-Հիյան շնորհավորել է Արաղչիին՝ ԻԻՀ ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ, ներկայացրել  Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների վերջին  վիճակը, անդրադարձել Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործություններին և Ալ-Աղսա մզկիթի կարգավիճակը փոխելուն ուղղված ռեժիմի ջանքերին։
Նա իր երախտագիտությունն է հայտնել Պաղեստինի ժողովրդի դիմադրությանն աջակցելու Իրանի նախկին ԱԳ նախարար նահատակ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի ջանքերի համար։ 
Խալիլ Ալ-Հիյան  հավելել է․ «Պաղեստինցիները բարձր են գնահատում ԻԻՀ մշտական աջակցությունը Պաղեստինի գործին և սիոնիստների հանցագործությունների դեմ դիմադրությանը»։
 

Բանալի բառեր՝ Սեյեդ Աբբաս Արաղչի, Իրան և Պաղեստին, Գազայի պատերազմ, Իսրայելի հանցագործություններ, ՀԱՄԱՍ