Իրանը հյուընկալում է Ռոյան 25-րդ միջազգային կոնգրեսը
33 արտասահմանցի պրոֆեսորների և 120 իրանցի հետազոտողների մասնակցությամբ, Թեհրանում իր աշխատանքն է սկսել Ռոյան 25-րդ միջազգային կոնգրեսը։
Կոնգրեսի քարտուղար Ռուհոլլահ Ֆաթհին, Iran Press-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում, ասել է․ «Կոնգրեսը ներառում է երեք գիտական ծրագիր, որոնք ներկայացնում են վերարտադրողական գիտությունների, ցողունային բջիջների և կենսատեխնոլոգիայի վերջին ձեռքբերումները։ Կոնգրեսին ներկա դասախոսներն ուսանողների ու հետազոտողների հետ կիսվում են ժամանակակից գիտական տեղեկատվությամբ»:
Նրա խոսքով․ «Ռոյան Կոնգրեսի քարտուղարություն ներկայացված 420 նախագծերից ընտրվել են յոթը։ Այս տարի շնորհվել է դոկտոր Քազեմի Աշտիանիի անվան վեցերորդ մրցանակը։ Մրցանակը ստացել են գերմանացի և ավստրիացի երկու գիտնականներ»։
Նա նշել է, որ կոնգրեսի շրջանակներում «Ռոյան» գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցել են 75 գիտական և գիտահեն կենտրոններ, ինչը կարևոր ձեռքբերում է համարվում սիներգիայի ոլորտում։
Այս օրերին Թեհրանում միաժամանակ ընթանում են նաև Վերարտադրության 25-րդ միջազգային կոնգրեսը, Ցողունային բջիջների 20-րդ միջազգային կոնգրեսը և Բուժքույրության ու մանկաբարձության 19-րդ սեմինարը։