Սպահանում իր աշխատանքն է սկսել պողպատի միջազգային ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i222272-Սպահանում_իր_աշխատանքն_է_սկսել_պողպատի_միջազգային_ցուցահանդեսը
Սպահանում իր աշխատանքն է սկսել պողպատի, ձուլման, մեքենաշինության և հարակից արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսը, որին ներկա են 170 տեղական և արտասահմանյան ընկերություններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2024 08:09 Asia/Tehran
  • Սպահանում իր աշխատանքն է սկսել պողպատի միջազգային ցուցահանդեսը

Սպահանում իր աշխատանքն է սկսել պողպատի, ձուլման, մեքենաշինության և հարակից արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսը, որին ներկա են 170 տեղական և արտասահմանյան ընկերություններ։

Iran Press-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը կարևոր իրադարձություն է պողպատի արդյունաբերության, ձուլման, կաղապարագործության, դարբնագործության, հանքարդյունաբերության, կերամիկական և հրակայուն նյութերի արդյունաբերության, մեքենաների և սարքավորումների ոլորտում։ Այն  մեկնարկել է օգոստոսի 27-ին և կավարտվի 30-ին։

Ցուցահանդեսը կարևոր հնարավորություն է պողպատի և հարակից արդյունաբերության ոլորտի ընկերությունների համար, որոնք ներկայացրել են իրենց  արտադրանքն ու հնարավորությունները։

Սպահանի պողպատի և հարակից արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցել են Գերմանիայում, Իտալիայում, Շվեդիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Չինաստանում և Թուրքիայում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներ:

Սպահանի պողպատի միջազգային ցուցահանդեսն այս ոլորտում Իրանի  ամենահին և կարևոր ցուցահանդեսն է, որի շրջանակներում ցուցադրվում են պողպատե արտադրանք և համաշխարհային պողպատի արդյունաբերության ամենաարդի տեխնոլոգիաներ։