Իրանի պաշտպանության փոխնախարար. Մեր երիտասարդները երկրի բնիկ պաշտպանական արդյունաբերության գլխավոր ճարտարապետներն են
Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության փոխնախարար, բրիգադային գեներալ Սեյեդ հոջաթոլլահ Ղորեյշին ասել է. -Ապավինելով ներքին ուժին և հենվելով նորարարության վրա, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը ռազմական տեխնիկայի նախագծման և արտադրության միջոցով վերածվել է ամբողջովին բնիկ արդյունաբերության:
Գեներալ Ղորեյշին Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է.-Այսօր պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջընթացն ու սեփական ուժին ապավինելը դարձել են Իսլամական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը՝ չնայած ամենածանր սահմանափակումների և անօրինական ու անարդար պատժամիջոցների կիրառմանը։ Pars Today-ի հաղորդման համաձայն՝ Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության փոխնախարարը, նշելով, որ մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակը, Իրանի զինված ուժերը թե՛ ռազմավարական, և թե՛ տեխնիկայի առումներով լիովին կախված էին Արևմուտքից, հավելել է. -Չորս տասնամյակ անց Իրանի երիտասարդության ազգային կարողությունների և ունակությունների նկատմամբ ջանքերի, վճռականության և վստահության շնորհիվ ռազմական տեխնիկայի նախագծումն ու արտադրությունը վերածվել է ամբողջովին բնիկ արդյունաբերության:
Նշելով, որ նման կարողության ձեռքբերումը Իրանի Իսլամական Հանրապետությունը վերածել է տարածաշրջանում ակտիվ ու որոշիչ դերակատարի, գեներալ Ղորեյշին ասել է,-
Հրթիռային, օդային, հակաօդային պաշտպանության, ռազմածովային, տիեզերական, էլեկտրոնային, կիբեր ու ճանաչողական պատերազմների և այլ ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության առաջխաղացումներն այսօր ոչ միայն հանգեցրել են Իրանի զինված ուժերին անհրաժեշտ սարքավորումների և սպառազինության ապահովման ոլորտում ինքնաբավության, այլև Իրանի Իսլամական Հանրապետությունը վերածել են պաշտպանական արտադրանքներ և տեխնոլոգիաներ արտահանող երկրներից մեկի:
Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային զարգացումներին՝ Իրանի պաշտպանության փոխնախարարն ասել է. -Աշխարհն ընթանում է ռազմական ամենաբարդ պայմաններով և կանգնած է մեծ ու անսպասելի սպառնալիքների շեմին։
Գեներալ Ղորեյշիի տեսանկյունից՝ համաշխարհային անվտանգության համակարգի փոփոխության նշաններից են՝ ԱՄՆ-ի հզորության անկումը, քաղաքական և տնտեսական հզորության պարադիգմայի՝ արևմտյան գերիշխանությունից ձևավորվող անկախ քաղաքական և տնտեսական տերություններին փոխանցվելը, աշխարհի աշխարհառազմավարական մրցակցությունը. և որպես որոշ երկրների արտաքին քաղաքականության գործիք՝ պրոքսի պատերազմների և ահաբեկչության ընդլայնումը։
Նույն համատեքստում Իրանի պաշտպանության փոխնախարարը նշել է. -ԱՄՆ-ն և իմպերիալիստական տերությունները հարուցելով արհեստական ճգնաժամեր և պրոքսի պատերազմներ փորձում են ուրիշների հաշվին հասնել իրենց նպատակներին, ինչի ականատեսն ենք այսօր Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Արևելյան Եվրոպայում և Ասիայում։
«Անշուշտ ԱՄՆ-ի միջամտությունների և ագրեսիաների արդյունքը կհանգեցնի դիմադրության գաղափարախոսության տարածմանը, միջմայրցամաքային փոխադարձ դաշինքի ստեղծմանը և ուժի ու հակահեգեմոնական բլոկների նոր բևեռների ձևավորմանն աշխարհում՝ հանուն ավելի մեծ անկախության՝ անկախ կրոնից, ռասայից և աշխարհագրությունից», հավելել է գեներալ Ղորեյշին:
Վերջում նա ընդգծելով բարեկամ երկրների միջև համագործակցության կարևորությունը, ասել է.-Այն ինչ այսօր շատ կարևոր է , դա անկախ երկրների համատեղ ջանքերն են՝ ստեղծելու կոնսենսուս և կոնվերգենցիա ներկայիս անարդար համակարգի դեմ, թափ հաղորդելու բազմաձայնության ու բազմակարծության ուղղությամբ շարժմանը և հաստատելու բազմակողմանիության վրա հիմնված արդար համակարգ։