Իրանի պաշտպանության փոխնախարար. Մեր երիտասարդները երկրի բնիկ պաշտպանական արդյունաբերության գլխավոր ճարտարապետներն են
https://parstoday.ir/hy/news/iran-i222284-Իրանի_պաշտպանության_փոխնախարար._Մեր_երիտասարդները_երկրի_բնիկ_պաշտպանական_արդյունաբերության_գլխավոր_ճարտարապետներն_են
Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության փոխնախարար, բրիգադային գեներալ Սեյեդ հոջաթոլլահ Ղորեյշին ասել է. -Ապավինելով ներքին ուժին և հենվելով նորարարության վրա, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը ռազմական տեխնիկայի նախագծման և արտադրության միջոցով վերածվել է ամբողջովին բնիկ արդյունաբերության:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 29, 2024 12:32 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության փոխնախարար. Մեր երիտասարդները երկրի բնիկ պաշտպանական արդյունաբերության գլխավոր ճարտարապետներն են

Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության փոխնախարար, բրիգադային գեներալ Սեյեդ հոջաթոլլահ Ղորեյշին ասել է. -Ապավինելով ներքին ուժին և հենվելով նորարարության վրա, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը ռազմական տեխնիկայի նախագծման և արտադրության միջոցով վերածվել է ամբողջովին բնիկ արդյունաբերության:

 Գեներալ Ղորեյշին Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է.-Այսօր պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջընթացն ու սեփական ուժին ապավինելը դարձել են Իսլամական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը՝ չնայած ամենածանր սահմանափակումների և անօրինական ու անարդար պատժամիջոցների կիրառմանը։  Pars Today-ի հաղորդման համաձայն՝ Իրանի պաշտպանության և  Զինված ուժերի աջակցության փոխնախարարը, նշելով, որ մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակը, Իրանի զինված ուժերը թե՛ ռազմավարական, և թե՛ տեխնիկայի առումներով լիովին կախված էին Արևմուտքից,  հավելել է. -Չորս տասնամյակ անց Իրանի երիտասարդության ազգային կարողությունների և ունակությունների նկատմամբ ջանքերի, վճռականության և վստահության շնորհիվ ռազմական տեխնիկայի նախագծումն ու արտադրությունը վերածվել է ամբողջովին բնիկ արդյունաբերության:

Նշելով, որ  նման կարողության ձեռքբերումը Իրանի Իսլամական Հանրապետությունը վերածել է տարածաշրջանում ակտիվ ու որոշիչ դերակատարի,  գեներալ Ղորեյշին ասել է,-

 Հրթիռային, օդային, հակաօդային պաշտպանության, ռազմածովային, տիեզերական, էլեկտրոնային, կիբեր ու ճանաչողական պատերազմների և այլ ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության առաջխաղացումներն այսօր ոչ միայն հանգեցրել են  Իրանի զինված ուժերին  անհրաժեշտ սարքավորումների և սպառազինության ապահովման ոլորտում ինքնաբավության, այլև Իրանի Իսլամական Հանրապետությունը վերածել են պաշտպանական արտադրանքներ և տեխնոլոգիաներ արտահանող երկրներից մեկի:

Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային զարգացումներին՝ Իրանի պաշտպանության փոխնախարարն ասել է. -Աշխարհն ընթանում է ռազմական ամենաբարդ պայմաններով և կանգնած է մեծ  ու անսպասելի սպառնալիքների շեմին։

Գեներալ Ղորեյշիի  տեսանկյունից՝ համաշխարհային անվտանգության համակարգի փոփոխության նշաններից են՝ ԱՄՆ-ի  հզորության անկումը, քաղաքական և տնտեսական հզորության պարադիգմայի՝ արևմտյան գերիշխանությունից ձևավորվող անկախ քաղաքական և տնտեսական տերություններին փոխանցվելը, աշխարհի աշխարհառազմավարական մրցակցությունը. և որպես որոշ երկրների արտաքին քաղաքականության գործիք՝ պրոքսի պատերազմների և ահաբեկչության ընդլայնումը։ 

Նույն համատեքստում Իրանի պաշտպանության փոխնախարարը նշել է. -ԱՄՆ-ն ​​և իմպերիալիստական տերությունները հարուցելով արհեստական ​​ճգնաժամեր և պրոքսի պատերազմներ փորձում են ուրիշների հաշվին հասնել իրենց նպատակներին, ինչի ականատեսն ենք այսօր Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Արևելյան Եվրոպայում և Ասիայում։

«Անշուշտ ԱՄՆ-ի միջամտությունների և ագրեսիաների արդյունքը կհանգեցնի դիմադրության գաղափարախոսության տարածմանը,  միջմայրցամաքային փոխադարձ դաշինքի ստեղծմանը և ուժի ու հակահեգեմոնական բլոկների նոր բևեռների ձևավորմանն աշխարհում՝ հանուն ավելի մեծ անկախության՝ անկախ կրոնից, ռասայից և աշխարհագրությունից», հավելել է գեներալ Ղորեյշին:

Վերջում նա ընդգծելով  բարեկամ երկրների միջև համագործակցության կարևորությունը, ասել է.-Այն ինչ այսօր շատ կարևոր է , դա անկախ երկրների համատեղ ջանքերն են՝ ստեղծելու կոնսենսուս և կոնվերգենցիա ներկայիս անարդար համակարգի դեմ, թափ հաղորդելու բազմաձայնության ու բազմակարծության ուղղությամբ շարժմանը և հաստատելու  բազմակողմանիության վրա հիմնված արդար համակարգ։