Մեկնաբանություն - Իրանը և Թուրքմենստանը գտնվում են համագործակցության ընդլայնման ճանապարհին
Իրանի 14-րդ կառավարության ձևավորումից անմիջապես հետո , Թուրքմենստանի ազգային առաջնորդի այցը Թեհրան և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի և Իրանի նախագահի հետ միաժամանակ հանդիպումը ցույց է տալիս երկու երկրների սերտ հարաբերությունների գագաթնակետը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի երեկոյան Թուրքմենստանի ազգային առաջնորդ Ղուրբանղուլի Բերդիմուհամմեդովի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը առաջնահերթություն է համարել, հավելելով․ «Իրան-Թուրքմենստան հարաբերությունները վերջին տարիներին դրական են զարգացել, սակայն հետագա համագործակցության համար դեռ շատ կարողություններ կան, որոնք պետք է օգտագործվեն»։
Թուրքմենստանը բարձր է գնահատում Իրանը, որպես տարանցիկ երկիր, որը կարող է գազով հարուստ Կենտրոնական Ասիայի այս երկիրը միացնել Թուրքիային և արաբական աշխարհին: Իրանը շահագրգռված է նաև Հյուսիս-Հարավ երկաթուղային-ծովային առևտրային ուղու ստեղծմամբ, որը Ռուսաստանը Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի միջոցով կմիացնի Հնդկաստանին: Ներկայումս երկու երկրների միջև ցամաքային տարանցումն իրականանում է Սարախս, Լոթֆաբադ, Բաջգիրան և Ինչեբորուն չորս սահմաններով և տարեկան ավելի քան 150 հազար բեռնատար և կցասայլեր երկու երկրների սահմաններով տեղափոխում են սպառողական ապրանքներ, ինչպես նաև տարանցիկ ապրանքներ Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ,իսկ Կենտրոնական Ասիայի երկրներից ապրանք են տեղափոխում Պարսից ծոցի տաք ջրեր, և Թուրքիայից՝ եվրոպական երկրներ։
Ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետության Կորպջե-Քորդքույ,Դոլաթաբադ-Սարախս և Թուրքմենստանի Սարախսից Դարգազ գազահաղորդման երեք խողովակաշարերը ակտիվ են երկու երկրների միջև: Իրանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը 2021 թվականի նոյեմբերին ստորագրել են գազի փոխանակման եռակողմ համաձայնագիր և այն կյանքի են կոչել 2022 թվականին։ Ըստ այդ պայմանագրի՝ Թեհրանը գազ է ստանում Թուրքմենստանից և մեկ այլ տարածաշրջանում նույն քանակությամբ գազ է փոխադրում Բաքու։
Իսլամական Հանրապետությունը համաձայնել է սվոփով Թուրքմենստանից տարեկան երկու միլիարդ խորանարդ մետր գազ փոխադրել Ադրբեջան։ Ըստ այդ պայմանագրի՝ Թուրքմենստանն ամեն օր 5-ից 6 մլն խմ գազ է վաճառելու Ադրբեջանին։ Այդ գազը Իրանից տարանցվելու է Ադրբեջան։ Իրանն իր երկրի հյուսիսային հինգ նահանգների անհրաժեշտ գազը կապահովի այս գազի փոխադրման իրավունքի միջոցով։ Եվրասիական տարածաշրջանի երկրների շրջանում Ռուսաստանից հետո Իրանն ունի ամենամեծ առևտրի ծավալը Թուրքմենստանի հետ։ Անցած տարիներին Թուրքմենստանը Իրանի օգնությամբ կառուցել կամ կառուցում է տասնյակ արդյունաբերական նախագծեր։Որպես օրինակ կարելի է նշել՝ Մարվ քաղաքի ջրազտման կայանը, որն ապահովում է այս քաղաքի խմելու ջուրը, Մարվ նահանգի ցորենի պահեստավորման սիլոսները, բարեկամության ամբարտակը կառուցելու համատեղ համագործակցությունը, Աշխաբադ տանող Բաջգիրանի հաղորդակցության ճանապարհի կառուցումը, Աշխաբադից մինչև Թուրքմենբաշի ճանապարհի 79 կիլոմետրանոց հատվածի կառուցումը, Նաբիթդաղից մինչև Թուրքմենբաշի մոտավորապես 100 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումը, Արչմանից Բամի տանող ճանապարհահատվածի կառուցումը,որի երկարությունը 47 կմ է։
Նկատի ունենալով Թեհրանի և Աշխաբադի համագործակցության հնարավորություններն ու հարթակները՝ երկու երկրների հարաբերությունների հեռանկարը կանխատեսվում է շատ պայծառ ու հեռանկարային, որը հիանալի մոդել կդառնա երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններում և համագործակցության մեջ։