Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը կարևորել է Իրանի հետ փոխգործակցությունը
Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի դիրքորոշմանը, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարն ասել է․ «Խորհրդի անդամները ցանկություն ունեն տարածաշրջանի մարտահրավերների առնչությամբ խորհրդակցել և համագործակցել Իրանի հետ»։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ Մոհամմադ Ալ-Բադայվին շնորհավորել է Աբբաս Արաղչիին՝ ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել խորհրդի և Իրանի միջև համագործակցության և հարաբերությունների բարելավման ուղիներին։
Շնորհակալություն հայտնելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարին՝ շնորհավորանքի համար, Արաղչին ընդգծել է, որ Իրանը շահագրգռված է բարելավելու բարեկամական և եղբայրական հարաբերությունները Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և անդամների հետ։